ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնանորոգվում է Երեւան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմնանորոգվում է Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։

«Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում»,– ասվում է հաղորդագրությունում։

Հիմնանորոգումը մեկնարկել է այս տարի, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։

Նշվում է, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular