Մեծ Բրիտանիայի հպատակներին խորհուրդ են տվել լքել Ռուսաստանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բրիտանացի հպատակներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից՝ իրավիճակի անկանխատեսելիության պատճառով: Դեսպան Դեբորա Բրոններտի ուղերձը տեղադրվել է հուլիսի 5-ին դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում եւ Telegram-ում:
«Մենք ապրում ենք բարդ եւ լարված ժամանակաշրջանում, եւ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները մտահոգիչ էին բոլորիս համար։ Ուկրաինա ներխուժումը սարսափելի վնաս է հասցնում Ուկրաինային, բայց նաեւ վնասում է Ռուսաստանին եւ ամբողջ աշխարհին։ Ինչպես տեսանք, ներխուժումը նշանակում է, որ իրավիճակն այստեղ՝ Ռուսաստանում, անկանխատեսելի է»,-ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունը նախկինի պես խորհուրդ է տալիս չայցելել Ռուսաստան։ Նա հավելել է, որ Ռուսաստանում գտնվողները պետք է կատարեն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի բոլոր հանձնարարականները։ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւ Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսությունը շարունակում են աշխատանքը: