ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայի հպատակներին խորհուրդ են տվել լքել Ռուսաստանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բրիտանացի հպատակներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից՝ իրավիճակի անկանխատեսելիության պատճառով: Դեսպան Դեբորա Բրոններտի ուղերձը տեղադրվել է հուլիսի 5-ին դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում եւ Telegram-ում:

«Մենք ապրում ենք բարդ եւ լարված ժամանակաշրջանում, եւ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները մտահոգիչ էին բոլորիս համար։ Ուկրաինա ներխուժումը սարսափելի վնաս է հասցնում Ուկրաինային, բայց նաեւ վնասում է Ռուսաստանին եւ ամբողջ աշխարհին։ Ինչպես տեսանք, ներխուժումը նշանակում է, որ իրավիճակն այստեղ՝ Ռուսաստանում, անկանխատեսելի է»,-ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունը նախկինի պես խորհուրդ է տալիս չայցելել Ռուսաստան։ Նա հավելել է, որ Ռուսաստանում գտնվողները պետք է կատարեն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի բոլոր հանձնարարականները։ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւ Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսությունը շարունակում են աշխատանքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular