Երասխում վիրավորված երկու օտարերկրացի բանվորների վիրահատություններն անցել են բարեհաջող. ՀՀ ԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են:
ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: