ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երասխում վիրավորված երկու օտարերկրացի բանվորների վիրահատություններն անցել են բարեհաջող. ՀՀ ԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular