Հայկական փակուղի. ինչպես է Փաշինյանի իշխանությունը երկիրը տանում դեպի կործանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐBloknot.ru–ն գրում է, որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ համարվում է Ռուսաստանի կարևոր դաշնակիցը Անդրկովկասում։ Սակայն հանրապետության ներկայիս ղեկավարությունը, մեղմ ասած, վարում է դաշնակցի նկատմամբ ոչ ամբողջությամբ բարեկամական քաղաքականություն, և Մոսկվան վաղուց է ակնարկում, որ Փաշինյանի բազմավեկտոր խաղը կարող է թանկ արժենալ երկրի վրա։ Սակայն նույնիսկ Ադրբեջանի դեմ պատերազմում հայկական բանակի ջախջախիչ պարտությունը, կարծես թե, չկարողացավ սթափեցնել Երևանի ղեկավարությանը, չնայած քաղաքական գործիչները և Հայաստանի բնակչությունն արդեն հասկանում են, որ հենց Վաշինգտոնի և Բրյուսելի շահերը պաշտպանելու Փաշինյանի անհեռատես քաղաքականությունն է հանգեցրել Ղարաբաղի փաստացի կորստի։ Միակ ելքը կառավարության հրաժարականն ու այնպիսի նախարարների նոր կաբինետի ձևավորումն է, որն ավելի շատ կանհանգստանա Հայաստանի, այլ ոչ թե արևմտյան կուրատորների համար:
Փաշինյանը ղարաբաղյան հակամարտությունը հայկական պայմաններով լուծելու հեռանկարի բացակայության պատճառով հայտնվելով փակուղում փորձում է ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Անընդհատ խոսելով Երևանին աջակցելու Մոսկվայի պարտավորությունների մասին Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ նույնիսկ երբ ինքը եղել է «գլխավոր հայ ընդդիմադիրը» ձգտել է հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի լուծարմանը, ինչպես նաև ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերմանը և այն Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներով փոխարինելուն, և Փաշինյանի նման անցյալը պարբերաբար իրեն զգացնել է տալիս։ Սկզբում Հայաստանը անցյալ տարի հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում։ Այն ժամանակ բոլորը մտածեցին, որ այդ կերպ Երևանը չի ցանկանում սադրել Բաքվին, և ըմբռնումով վերաբերվեցին դրան։ Սակայն ներկայումս վարչապետի շուրթերից ավելի ու ավելի հաճախ են դուրս գալիս դաշինքին երկրի անդամակցության վերանայման անհրաժեշտության մասին խոսքեր։
Ավելին: Երևանը որոշել է մասնակցել ՆԱՏՕ-ի Defender-2023 զորավարժություններին և ամերիկացիների ու եվրոպացիների հետ միասին սովորել, թե ինչպես զսպել Եվրոպայում պոտենցիալ ագրեսորին (հետաքրքիր է ու՞մ)։ Այսինքն հայկական բանակը մարզվելու է, որպեսզի զսպի ՀԱՊԿ–ին։ Ի՞նչ է դա, եթե ոչ շիզոֆրենիա:
Իրականում, տրամաբանությունը, թե ինչ է կատարվում այդ երկրում վերջին ամիսներին, հանգեցնում է հենց նման բանի: Նախ Երևանում ասել են, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում իր անվտանգության համար, և Գյումրիի 102-րդ բազայի շուրջ հանրահավաքները սկսել են ավելի ու ավելի նմանվել շրջափակման։ Հակառուսական հանրահավաքները և այլ միջոցառումները հանրապետությունում վաղուց են թույլատրված իշխանությունների կողմից մշտական հիմունքներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը