ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական փակուղի. ինչպես է Փաշինյանի իշխանությունը երկիրը տանում դեպի կործանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bloknot.ru–ն գրում է, որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ համարվում է Ռուսաստանի կարևոր դաշնակիցը Անդրկովկասում։ Սակայն հանրապետության ներկայիս ղեկավարությունը, մեղմ ասած, վարում է դաշնակցի նկատմամբ ոչ ամբողջությամբ բարեկամական քաղաքականություն, և Մոսկվան վաղուց է ակնարկում, որ Փաշինյանի բազմավեկտոր խաղը կարող է թանկ արժենալ երկրի վրա։ Սակայն նույնիսկ Ադրբեջանի դեմ պատերազմում հայկական բանակի ջախջախիչ պարտությունը, կարծես թե, չկարողացավ սթափեցնել Երևանի ղեկավարությանը, չնայած քաղաքական գործիչները և Հայաստանի բնակչությունն արդեն հասկանում են, որ հենց Վաշինգտոնի և Բրյուսելի շահերը պաշտպանելու Փաշինյանի անհեռատես քաղաքականությունն է հանգեցրել Ղարաբաղի փաստացի կորստի։ Միակ ելքը կառավարության հրաժարականն ու այնպիսի նախարարների նոր կաբինետի ձևավորումն է, որն ավելի շատ կանհանգստանա Հայաստանի, այլ ոչ թե արևմտյան կուրատորների համար:
Փաշինյանը ղարաբաղյան հակամարտությունը հայկական պայմաններով լուծելու հեռանկարի բացակայության պատճառով հայտնվելով փակուղում փորձում է ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Անընդհատ խոսելով Երևանին աջակցելու Մոսկվայի պարտավորությունների մասին Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ նույնիսկ երբ ինքը եղել է «գլխավոր հայ ընդդիմադիրը» ձգտել է հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի լուծարմանը, ինչպես նաև ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերմանը և այն Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներով փոխարինելուն, և Փաշինյանի նման անցյալը պարբերաբար իրեն զգացնել է տալիս։ Սկզբում Հայաստանը անցյալ տարի հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում։ Այն ժամանակ բոլորը մտածեցին, որ այդ կերպ Երևանը չի ցանկանում սադրել Բաքվին, և ըմբռնումով վերաբերվեցին դրան։ Սակայն ներկայումս վարչապետի շուրթերից ավելի ու ավելի հաճախ են դուրս գալիս դաշինքին երկրի անդամակցության վերանայման անհրաժեշտության մասին խոսքեր։
Ավելին: Երևանը որոշել է մասնակցել ՆԱՏՕ-ի Defender-2023 զորավարժություններին և ամերիկացիների ու եվրոպացիների հետ միասին սովորել, թե ինչպես զսպել Եվրոպայում պոտենցիալ ագրեսորին (հետաքրքիր է ու՞մ)։ Այսինքն հայկական բանակը մարզվելու է, որպեսզի զսպի ՀԱՊԿ–ին։ Ի՞նչ է դա, եթե ոչ շիզոֆրենիա: 
Իրականում, տրամաբանությունը, թե ինչ է կատարվում այդ երկրում վերջին ամիսներին, հանգեցնում է հենց նման բանի: Նախ Երևանում ասել են, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում իր անվտանգության համար, և Գյումրիի 102-րդ բազայի շուրջ հանրահավաքները սկսել են ավելի ու ավելի նմանվել շրջափակման։ Հակառուսական հանրահավաքները և այլ միջոցառումները հանրապետությունում վաղուց են թույլատրված իշխանությունների կողմից մշտական ​​հիմունքներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular