Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով կարգավորել հարաբերությունները, սակայն կա մի նրբերանգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Sb.by-ն գրում է, որ Հարավային Կովկասը հետխորհրդային տարածքի ամենացավոտ կետերից է։ Բացառելով, իհարկե, Ուկրաինան։ Այնտեղ հակասությունները կուտակվել են տասնամյակներ շարունակ և վերջին 30 տարիների ընթացքում հանգեցրել են երկու լայնածավալ պատերազմի հայերի և ադրբեջանցիների միջև։ Վերջին խոշոր բախումը, որը հայտնի է որպես Երկրորդ Ղարաբաղյան պատերազմ, ավարտվեց չճանաչված Արցախի և Հայաստանի ծանր ու նվաստացուցիչ պարտությամբ։ Եվ միայն ռուսական միջամտությունը օգնեց դադարեցնել արյունալի հակամարտությունը։ Եռագույն խաղաղապահների Ստեփանակերտում և նրա շրջակայքում հայտնվելուց ավելի քան երկու տարի անց, իրավիճակը տարածաշրջանում չի հեշտացել։ Հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար տեղի են ունենում կարճատև, բայց դաժան բախումներ, որոնց հրահրման մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Ի հակառակ իր շուրջ ձևավորված դեպի Արևելք շրջվելու միտումների Հայաստանը «գունավոր հեղափոխության» ալիքով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նկատելիորեն շեղվում է դեպի Արևմուտք։

Պաշտոնական Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները կարելի է անվանել լարված: Այս տարի Հայաստանի տարածքում կազմակերպության զորքերի զորավարժություններ չեն լինի, սակայն հայ զինվորականները Եվրոպայում կմասնակցեն ՆԱՏՕ-ի միանգամից երկու զորավարժությունների։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ձևավորվորում է  տարածաշրջանային լուրջ տերության կարգավիճակ և Թուրքիայի հետ դաշինքով էլ ավելի մեծ հաջողությունների է հասնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական շինարարության մեջ։ Բաքվի այդ ակտիվացման կողմնակի ազդեցությունը Իրանի հետ հակասությունների սրումն է։ Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ եթե ադրբեջանական բանակը փորձի ճեղքել Նախիջևան տանող ցամաքային միջանցքը, Իրանը հակամարտության մեջ կմտնի Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար երկու կողմերն էլ ակտիվորեն պայքարում են միմյանց լրտեսական ցանցերի դեմ արտաքսելով դիվանագետներին և մեղադրելով նրանց դիվերսիա կազմակերպելու մեջ։

Սակայն գնալով սկսել են երևալ ակնարկներ, որ առնվազն Խորհրդային Միության փլուզումից հետո արյունալի շարանով ձգվող հայ-ադրբեջանական հակամարտությունը շուտով կարող է հասնել ինչ որ դիվանագիտական ​​ավարտի։ Հայտնի է, որ կողմերի ներկայացուցիչները ԱՄՆ-ում ինտենսիվ բանակցություններ են վարում Պետդեպարտամենտի խիստ հսկողության ներքո։ Վաշինգտոնի՝ որպես խաղաղապահի դերն ինքնին շատ փորձագետների հասկանալի հեգնական ժպիտ է առաջացնում: Դժվար է պատկերացնել, որ այդ հեգեմոնը, ով անցած դարի երկրորդ կեսին մի քանի տասնյակ պատերազմներ է կազմակերպել, հանկարծ հանդես գա որպես իմաստուն միջնորդ, և հատկապես Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի  տարածաշրջանում: 

Քննարկվող գործարքի մանրամասները բնականաբար չեն բացահայտվում։ Իհարկե, դիվանագիտական ​​էթիկետը դեր է խաղում, բայց կա ևս մեկ կարևոր բան՝ շատ հավանական է, որ վերջնական փաստաթուղթը, որը կարող է պատրաստ լինել մինչև ամառվա սկիզբ, սառը ցնցուղ լինի հայ ժողովրդի համար։

Հունիսի 1-ին Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն երկու պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներ։ Որոշակի հավանականությամբ կարելի է պնդել, որ փաստաթուղթը կստորագրվի հենց այդ հանդիպմանը, ինչը, ի թիվս այլ բաների, կդառնա նաև Հայաստանի եվրոպական ուղու վերջնական ընտրության նշան։

Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք, Ռուսաստանի հետ առճակատման կուրսը և Բաքվից կանխատեսվող լուրջ զիջումները լրջորեն կթուլացնեն Երևանի դիրքերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղու վրա։ Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրկնապատկվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով առաջացած վերաարտահանումների պատճառով, թեև տեղական արտադրողներն էլ դրանից օգուտներ ունեն։

Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է և գերազանցել է 5 մլրդ դոլարը, որը կազմում է ընդհանուրի 35 տոկոսը։ Ռուսաստանը նաև Երևանի արտահանման հիմնական շուկան է, ուր հայկական ապրանքների 45 տոկոսն է արտահանվում: Հատկապես հարկ է նշել, որ փոխադարձ հաշվարկներում կողմերն օգտագործում են միայն ռուսական ռուբլին՝ անգործ թողնելով եվրոն ու դոլարը։

«Առանց երրորդ երկրների արժույթների առևտրային գործառնություններ իրականացնելու որոշումը դրական է գնահատվում, քանի որ դա կպաշտպանի առևտրային գործընկերներին և ձեռնարկատերերին երրորդ երկրների փոխարժեքների տատանումներից բխող ռիսկերից»,- այդ քայլը դրական է գնահատել ՀՀ ԿԲ-ն։ Նման սերտ կապերը լրացվում են նրանով, որ Ռուսաստանը Հայաստանին գազի միակ մատակարարն է, ինչպես նաև միջուկային վառելիք է տրամադրում Մեծամորի ատոմակայանին, որն արտադրում է հայկական էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։ Բացի այդ, հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, միայն 2022 թվականին իրենց հայրենիք են փոխանցել 3,5 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Ռուսաստանի էկզիստենցիալ առճակատման համատեքստում լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար։

Իրականում, «չափազանց բացասական հետևանքների» մասին նախազգուշացումը հետևել էր այն սադրիչ հայտարարություններին, թե Երևանը պատրաստվում է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի դրույթները։

Սակայն, բացի Ռուսաստանի հետ հնարավոր խզման բացասական հետևանքներից Երևանը կարող է բավականաչափ այլ խնդիրներ ունենալ։ Ղարաբաղի ենթադրյալ հանձնվելու հայ բնակչության մի մասի ընկալման խնդիրը կանխատեսելի է թվում։ Դա չափազանց ցավոտ է ընդունվելու ավելի քան 30 տարվա պայքարից հետո՝ անկախ խաղաղության համաձայնագրերի այլ դրույթներից։ Չի կարելի բացառել զանգվածային անկարգությունների և նույնիսկ Փաշինյանին տապալելու փորձի սցենարը։ Ավելին, Արցախը Բաքվին հանձնելու դեպքում փախստականների հոսք կուղղվի Հայաստան։

Երկրորդ հարցը փոքր ինչ պակաս ակնհայտ և արֆդյունքով քիչ հավանական Ադրբեջանի մեկ այլ մեծ նախագիծ իրականացնելու գայթակղությունն է։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է, որի մի մասը Բաքուն համարում է իր տարածքը, և Ադրբեջանը դեմ չէ այդտեղով ցամաքային ճանապարհ ստանալ դեպի Նախիջևանի իր անկլավ։ Իհարկե, ելնել այն հանգամանքից, որ հետագայում երկու կողմերն էլ հստակորեն կկատարեն պայմանագիրի կետերը, ճիշտ չէ։ Սակայն Հայաստանում իշխանության և հասարակության անկայունությունը, ինչպես նաև արևմտյան ՀԿ-ների խորապես արմատացած կործանարար ազդեցությունը կարող է սասանել երկրի ինքնիշխանությունը, որն իր հերթին Իլհամ Ալիևի համար գայթակղիչ հնարավորություն կստեղծի ավարտին հասցնել ադրբեջանական հողերի հավաքումը։

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ պայթյունավտանգ: Երկարատև ազգամիջյան հակամարտությունը և գերտերությունների շահերի գորդյան հանգույցը լարվածության մեջ են պահում ողջ տարածաշրջանը և չի բացառվում բանակցությունների ձախողումը և կողմերի լայնամասշտաբ բախման հավանականությունը։ Թեև, դատելով Երևանի հայտարարություններից, հայկական վերնախավը դեռ պատրաստ է կատարել Բաքվի պահանջները։ Հարցն այն է, թե դա իսկապես խաղաղություն կբերի՞ բազմաչարչար այդ երկրին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревоги
Самое популярное