Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով կարգավորել հարաբերությունները, սակայն կա մի նրբերանգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Sb.by-ն գրում է, որ Հարավային Կովկասը հետխորհրդային տարածքի ամենացավոտ կետերից է։ Բացառելով, իհարկե, Ուկրաինան։ Այնտեղ հակասությունները կուտակվել են տասնամյակներ շարունակ և վերջին 30 տարիների ընթացքում հանգեցրել են երկու լայնածավալ պատերազմի հայերի և ադրբեջանցիների միջև։ Վերջին խոշոր բախումը, որը հայտնի է որպես Երկրորդ Ղարաբաղյան պատերազմ, ավարտվեց չճանաչված Արցախի և Հայաստանի ծանր ու նվաստացուցիչ պարտությամբ։ Եվ միայն ռուսական միջամտությունը օգնեց դադարեցնել արյունալի հակամարտությունը։ Եռագույն խաղաղապահների Ստեփանակերտում և նրա շրջակայքում հայտնվելուց ավելի քան երկու տարի անց, իրավիճակը տարածաշրջանում չի հեշտացել։ Հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար տեղի են ունենում կարճատև, բայց դաժան բախումներ, որոնց հրահրման մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Ի հակառակ իր շուրջ ձևավորված դեպի Արևելք շրջվելու միտումների Հայաստանը «գունավոր հեղափոխության» ալիքով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նկատելիորեն շեղվում է դեպի Արևմուտք։

Պաշտոնական Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները կարելի է անվանել լարված: Այս տարի Հայաստանի տարածքում կազմակերպության զորքերի զորավարժություններ չեն լինի, սակայն հայ զինվորականները Եվրոպայում կմասնակցեն ՆԱՏՕ-ի միանգամից երկու զորավարժությունների։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ձևավորվորում է  տարածաշրջանային լուրջ տերության կարգավիճակ և Թուրքիայի հետ դաշինքով էլ ավելի մեծ հաջողությունների է հասնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական շինարարության մեջ։ Բաքվի այդ ակտիվացման կողմնակի ազդեցությունը Իրանի հետ հակասությունների սրումն է։ Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ եթե ադրբեջանական բանակը փորձի ճեղքել Նախիջևան տանող ցամաքային միջանցքը, Իրանը հակամարտության մեջ կմտնի Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար երկու կողմերն էլ ակտիվորեն պայքարում են միմյանց լրտեսական ցանցերի դեմ արտաքսելով դիվանագետներին և մեղադրելով նրանց դիվերսիա կազմակերպելու մեջ։

Սակայն գնալով սկսել են երևալ ակնարկներ, որ առնվազն Խորհրդային Միության փլուզումից հետո արյունալի շարանով ձգվող հայ-ադրբեջանական հակամարտությունը շուտով կարող է հասնել ինչ որ դիվանագիտական ​​ավարտի։ Հայտնի է, որ կողմերի ներկայացուցիչները ԱՄՆ-ում ինտենսիվ բանակցություններ են վարում Պետդեպարտամենտի խիստ հսկողության ներքո։ Վաշինգտոնի՝ որպես խաղաղապահի դերն ինքնին շատ փորձագետների հասկանալի հեգնական ժպիտ է առաջացնում: Դժվար է պատկերացնել, որ այդ հեգեմոնը, ով անցած դարի երկրորդ կեսին մի քանի տասնյակ պատերազմներ է կազմակերպել, հանկարծ հանդես գա որպես իմաստուն միջնորդ, և հատկապես Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի  տարածաշրջանում: 

Քննարկվող գործարքի մանրամասները բնականաբար չեն բացահայտվում։ Իհարկե, դիվանագիտական ​​էթիկետը դեր է խաղում, բայց կա ևս մեկ կարևոր բան՝ շատ հավանական է, որ վերջնական փաստաթուղթը, որը կարող է պատրաստ լինել մինչև ամառվա սկիզբ, սառը ցնցուղ լինի հայ ժողովրդի համար։

Հունիսի 1-ին Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն երկու պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներ։ Որոշակի հավանականությամբ կարելի է պնդել, որ փաստաթուղթը կստորագրվի հենց այդ հանդիպմանը, ինչը, ի թիվս այլ բաների, կդառնա նաև Հայաստանի եվրոպական ուղու վերջնական ընտրության նշան։

Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք, Ռուսաստանի հետ առճակատման կուրսը և Բաքվից կանխատեսվող լուրջ զիջումները լրջորեն կթուլացնեն Երևանի դիրքերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղու վրա։ Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրկնապատկվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով առաջացած վերաարտահանումների պատճառով, թեև տեղական արտադրողներն էլ դրանից օգուտներ ունեն։

Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է և գերազանցել է 5 մլրդ դոլարը, որը կազմում է ընդհանուրի 35 տոկոսը։ Ռուսաստանը նաև Երևանի արտահանման հիմնական շուկան է, ուր հայկական ապրանքների 45 տոկոսն է արտահանվում: Հատկապես հարկ է նշել, որ փոխադարձ հաշվարկներում կողմերն օգտագործում են միայն ռուսական ռուբլին՝ անգործ թողնելով եվրոն ու դոլարը։

«Առանց երրորդ երկրների արժույթների առևտրային գործառնություններ իրականացնելու որոշումը դրական է գնահատվում, քանի որ դա կպաշտպանի առևտրային գործընկերներին և ձեռնարկատերերին երրորդ երկրների փոխարժեքների տատանումներից բխող ռիսկերից»,- այդ քայլը դրական է գնահատել ՀՀ ԿԲ-ն։ Նման սերտ կապերը լրացվում են նրանով, որ Ռուսաստանը Հայաստանին գազի միակ մատակարարն է, ինչպես նաև միջուկային վառելիք է տրամադրում Մեծամորի ատոմակայանին, որն արտադրում է հայկական էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։ Բացի այդ, հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, միայն 2022 թվականին իրենց հայրենիք են փոխանցել 3,5 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Ռուսաստանի էկզիստենցիալ առճակատման համատեքստում լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար։

Իրականում, «չափազանց բացասական հետևանքների» մասին նախազգուշացումը հետևել էր այն սադրիչ հայտարարություններին, թե Երևանը պատրաստվում է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի դրույթները։

Սակայն, բացի Ռուսաստանի հետ հնարավոր խզման բացասական հետևանքներից Երևանը կարող է բավականաչափ այլ խնդիրներ ունենալ։ Ղարաբաղի ենթադրյալ հանձնվելու հայ բնակչության մի մասի ընկալման խնդիրը կանխատեսելի է թվում։ Դա չափազանց ցավոտ է ընդունվելու ավելի քան 30 տարվա պայքարից հետո՝ անկախ խաղաղության համաձայնագրերի այլ դրույթներից։ Չի կարելի բացառել զանգվածային անկարգությունների և նույնիսկ Փաշինյանին տապալելու փորձի սցենարը։ Ավելին, Արցախը Բաքվին հանձնելու դեպքում փախստականների հոսք կուղղվի Հայաստան։

Երկրորդ հարցը փոքր ինչ պակաս ակնհայտ և արֆդյունքով քիչ հավանական Ադրբեջանի մեկ այլ մեծ նախագիծ իրականացնելու գայթակղությունն է։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է, որի մի մասը Բաքուն համարում է իր տարածքը, և Ադրբեջանը դեմ չէ այդտեղով ցամաքային ճանապարհ ստանալ դեպի Նախիջևանի իր անկլավ։ Իհարկե, ելնել այն հանգամանքից, որ հետագայում երկու կողմերն էլ հստակորեն կկատարեն պայմանագիրի կետերը, ճիշտ չէ։ Սակայն Հայաստանում իշխանության և հասարակության անկայունությունը, ինչպես նաև արևմտյան ՀԿ-ների խորապես արմատացած կործանարար ազդեցությունը կարող է սասանել երկրի ինքնիշխանությունը, որն իր հերթին Իլհամ Ալիևի համար գայթակղիչ հնարավորություն կստեղծի ավարտին հասցնել ադրբեջանական հողերի հավաքումը։

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ պայթյունավտանգ: Երկարատև ազգամիջյան հակամարտությունը և գերտերությունների շահերի գորդյան հանգույցը լարվածության մեջ են պահում ողջ տարածաշրջանը և չի բացառվում բանակցությունների ձախողումը և կողմերի լայնամասշտաբ բախման հավանականությունը։ Թեև, դատելով Երևանի հայտարարություններից, հայկական վերնախավը դեռ պատրաստ է կատարել Բաքվի պահանջները։ Հարցն այն է, թե դա իսկապես խաղաղություն կբերի՞ բազմաչարչար այդ երկրին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի են
Ամենադիտված