«Մեծ յոթնյակի» երկրներն ավելացրել են Ուկրաինային աջակցության ծավալը՝ հասցնելով 44 մլրդ դոլարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն ավելացրել են Ուկրաինային աջակցության ծավալը՝ հասցնելով 44 մլրդ դոլարի։ Այս մասին նշվել է G7-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարությունում։
«Մենք, միջազգային հանրության հետ միասին, ավելացրել ենք Ուկրաինային 2023թ. եւ 2024թ. սկզբի տնտեսական աջակցության ծավալը՝ հասցնելով 44 մլրդ դոլարի, ինչը թույլ է տվել հաստատել Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագիրն Ուկրաինայի համար՝ 4 տարով, 15,6 մլրդ դոլարի չափով»,- նշվել է համատեղ հայտարարությունում։
Հայտարարությունում նշվել է, որ այդ աջակցությունն Ուկրաինայի իշխանություններին թույլ կտա սկսել վնասված ենթակառուցվածքի վերականգնումն ու կայունացնել տնտեսությունը։