ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեծ յոթնյակի» երկրներն ավելացրել են Ուկրաինային աջակցության ծավալը՝ հասցնելով 44 մլրդ դոլարի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն ավելացրել են Ուկրաինային աջակցության ծավալը՝ հասցնելով 44 մլրդ դոլարի։ Այս մասին նշվել է G7-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարությունում։

«Մենք, միջազգային հանրության հետ միասին, ավելացրել ենք Ուկրաինային 2023թ. եւ 2024թ. սկզբի տնտեսական աջակցության ծավալը՝ հասցնելով 44 մլրդ դոլարի, ինչը թույլ է տվել հաստատել Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագիրն Ուկրաինայի համար՝ 4 տարով, 15,6 մլրդ դոլարի չափով»,- նշվել է համատեղ հայտարարությունում։

Հայտարարությունում նշվել է, որ այդ աջակցությունն Ուկրաինայի իշխանություններին թույլ կտա սկսել վնասված ենթակառուցվածքի վերականգնումն ու կայունացնել տնտեսությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular