Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կրկին վերադարձել է պատերազմի արահետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Svpressa.ru-ն գրում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև կրկին լարվածության բռնկում է տեղի ունեցել:  Բաքուն հայտարարել է երկրից չորս իրանցի դիվանագետների արտաքսման մասին նրանց մեղադրելով «դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության մեջ»։

Իսլամական հանրապետության դեսպանին հայտարարվել է «վճռական դժգոհություն վերջին շրջանում իր երկրի կողմից Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած սադրիչ գործողություններից»։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այդ քայլն անվանել է բարիդրացիության նորմերին հակասող։ Նա հայտարարել է, որ ավելի լավ կլինի, որ Բաքուն «փոխադարձ հարգանք ցուցաբերի» և հեռու մնա «տարածաշրջանի թշնամիներից»։ «Տարածաշրջանի թշնամիներ» ասելով իրանական կողմը, ըստ երևույթին, նկատի է ունեցել Իսրայելին: Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, Նասեր Քանանին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն Իսրայելի հետ իրենց «հակաիրանական» համագործակցությունը։ Նա որակել էր Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի խոսքերը «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» մասին որպես ևս մեկ ապացույց, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել Իրանի ազգային անվտանգության սպառնալիքի։

Բացի այդ, Ադրբեջանում ձերբակալվել է վեց մարդ, որոնց իրավապահները մեղադրել են պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Բացի այդ, ձերբակալվածներին մեղադրել են թմրանյութեր վաճառելու մեջ, որոնք նրանք իբր ստացել են Իրանից, իսկ ստացված եկամուտը ծախսվել են արմատական ​​իսլամիզմի քարոզչության վրա։

Իրանա-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են անցյալ տարվանից, երբ Բաքուն խիստ դժգոհություն էր հայտնել Արևելյան Ադրբեջանում (Իրանի մաս) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորավարժությունների կապակցությամբ: Այնուհետեւ Թեհրանը մեղադրել էր Ադրբեջանի քաղաքացուն Շիրազի Շահ-Չերախի դամբարանում պայթյուն կազմակերպելու մեջ։ Իսկ 2023 թվականի հունվարի 27-ին Իրանի քաղաքացին հարձակվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա սպանելով մեկ և վիրավորելով երկու հոգու։ Նախագահ Ալիևը Իրանի իշխանություններին մեղադրել էր միջադեպին առնչություն ունենալու մեջ։

Քաղաքագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում խնդիրները սկսվել են գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ 1991 թվականին Ադրբեջանը անկախացավ։

Տարասով.- Չմոռանանք, որ Իրանում մեծաթիվ թյուրքական սփյուռք է ապրում, որոնք իրենց ադրբեջանցի են անվանում, թեև դա այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի վաղ ծագած խնդիրները լուծվել են բանակցությունների, տնտեսական համագործակցության ընդլայնման, մշակութային կապերի միջոցով։ Մենք այս պահին դա չենք տեսնում: Չնայած այն, ինչ հիմա կատարվում է, մեծ մասամբ բեմադրված է։

«svpressa.ru».- Բայց Իրանում ադրբեջանական դիվանագիտական ​​ներկայացուցչության պահակի սպանությունը միանգամայն իրական էր:

Տարասով.- Իրանական մամուլը դա համարում է կենցաղային միջադեպ։ Եվ այս իրավիճակից հնարավոր էր առանց առճակատման ելք գտնել, բայց Բաքվում գնացին սրացման։

«svpressa.ru».- Ի՞նչ է պատահել:

Տարասով.- Ադրբեջանը սովորել է իրեն դիրքավորել որպես տարածաշրջանի հիմնական խաղացող, էներգառեսուրսների առաջատար մատակարար, Եվրոպայի գրեթե էներգափրկիչ։

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանը փաստացի շրջափակման մեջ էր, և նրա էներգառեսուրսները համաշխարհային շուկա դուրս չեն գալիս։ Սակայն այժմ Իսլամական Հանրապետությունը դարձել է գլխավոր խաղացող՝ դաշինքի մեջ է մտել Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այժմ կա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պրոյեկցիան, որն ապահովում է տրանսպորտային կապ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև Իրանի տարածքով, ինչը չեզոքացնում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Այնպես որ, այս իրավիճակում Թեհրանը շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ։ Նա բարելավել է հարաբերությունները արաբական երկրների հետ և թույլ չի տվել ամերիկացիներին օգտագործել նրանց որպես ագրեսիայի ցատկահարթակ։ Եվ մի իրավիճակում, երբ Մոսկվան սկսել է ստեղծել այդ միջանցքը, ի հայտ է գալիս աշխարհաքաղաքական նման տիպի խցանում։ Մյուս կողմից, Բաքու էր ժամանել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, և հայտարարվեց, որ ակտիվացվել է Միջին միջանցքի ստեղծումը՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը շրջանցում է Ռուսաստանը և Հայաստանը։ Այս միջանցքը նախատեսվում է միացնել Մեծ Մետաքսի ճանապարհին։ Դրանում ներգրավված են Ղազախստանը, Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան։ Այսինքն խաղի մեջ է մտցվում Չինաստանը, որը, ինչպես գիտենք, բարդ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ։

«svpressa.ru».- Երկու նախագիծ մղելու նման փորձ. ինչի՞ կարող է դա հանգեցնել:

Տարասով.- Վախենամ, որ ծանր հետևանքներ կարող են լինել, ընդհուպ մինչև լոկալ զինված հակամարտություն մի կողմից Ռուսաստանի, Իրանի և մյուս կողմից Ադրբեջանի միջև:

«svpressa.ru».- Իրանը պատրա՞ստ է նման արմատական ​​շրջադարձի։

Տարասով.- Իրանական բանակը, իհարկե, Հայաստանի այն բանակը չէ, որին վերջերս բախվեց Ադրբեջանը։ Նա բավականին ուժեղ է և ընդունակ: Նույնիսկ ժամանակին նա իրեն դրսևորել է Իրաքի հետ պատերազմում։ Բայց Ալիևը հույսը դնում է Թուրքիայի հետ դաշինքի վրա։ Այստեղ կա նաև պատմական կողմ: Փաստն այն է, որ Իրանում ապրող ադրբեջանցիները բոլորովին չեն երազում Ադրբեջանում ապրողների հետ միավորվել մեկ պետության մեջ։ Ինչպես գիտենք, ադրբեջանական հողերը մտել են Ռուսական կայսրության կազմ 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմների արդյունքում կնքված պայմանագրով: Այն ժամանակ Ռուսաստանը արդեն Արաքսի վրա էր, ուստի Իրանը այդ հողերի կորուստը ընկալեց որպես բնականոն: Այժմ Ռուսաստանը Արաքսի վրա չէ, ուստի Իրանը հույս ունի վերադարձնել այդ տարածքը։ Մենք գործ ունենք բարդ պատմության հետ, որը կողմերին մղում է առճակատման։

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Նիկիտա Սմագինը հիշեցրել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները վատթարացել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։

Սմագին.- Ինչպես գիտենք, Ադրբեջանը հաղթեց այդ պատերազմում, որը փոխեց նրա կարգավիճակը տարածաշրջանում։ Դրա հետ մեկտեղ մեջտեղ եկան նոր խնդրանքներ։ Բաքուն փորձելով տարբեր ճանապարհներով ավելի վճռականորեն հասնել իր նպատակներին ավելի համառ է դարձել իր օրակարգը առաջ մղելու հարցում։ Դա Իրանին հարիր չէ, նա մտավախություն ունի, որ կկտրվի Հայաստանից, որի հետ այժմ հարաբերություններ է զարգացնում տարածաշրջանում հավասարակշռություն ստեղծելու համար։ Թեհրանի եւ Երևանի հարաբերությունների այդ ամրապնդումն իր հերթին նյարդայնացնում է Բաքվին։

«svpressa.ru».-  Կարո՞ղ է պատերազմ լինել։

Սմագին.- Ռազմական գործողությունները, իմ կարծիքով, առայժմ քիչ հավանական են, քանի որ դրանով շահագրգռված չեն երկու հակամարտող կողմերը։ Սահմանին կան որոշ միջադեպեր, որոնք կարող են հանգեցնել տեղական բախումների։ Պատերազմն այս դեպքում պարզապես չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման ռացիոնալ միջոց։ Հնարավոր է ուժերի կենտրոնացում և ռազմական հզորության ցուցադրում, ինչին արդեն դիմում են կողմերը։

«svpressa.ru».- Ի՞նչ դեր ունեն արտաքին ուժերը այդ ամենի մեջ։

Սմագին.- Այստեղ ներկա են արտաքին խաղացողներ, բայց նրանք բազմազան են և ոչ գլխավոր դերերում: Իրանը զայրացած է, որ Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի հետ: Բայց դա չէ իրավիճակի սրման հիմնական պատճառը, դա ուղղակի թեժացնում է Թեհրանի անհանգստությունը։ Կա Թուրքիայի հնարավոր ազդեցությունը, բայց հիմա նա փորձում է կայունացնող դեր խաղալ: Չեմ կարծում, որ ներկա իրավիճակում Անկարան շահագրգռված է այդ երկու երկրների միջև ռազմական գործողություններ սկսելով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное