Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանը կրկին վերադարձել է պատերազմի արահետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Svpressa.ru-ն գրում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև կրկին լարվածության բռնկում է տեղի ունեցել:  Բաքուն հայտարարել է երկրից չորս իրանցի դիվանագետների արտաքսման մասին նրանց մեղադրելով «դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության մեջ»։

Իսլամական հանրապետության դեսպանին հայտարարվել է «վճռական դժգոհություն վերջին շրջանում իր երկրի կողմից Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած սադրիչ գործողություններից»։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այդ քայլն անվանել է բարիդրացիության նորմերին հակասող։ Նա հայտարարել է, որ ավելի լավ կլինի, որ Բաքուն «փոխադարձ հարգանք ցուցաբերի» և հեռու մնա «տարածաշրջանի թշնամիներից»։ «Տարածաշրջանի թշնամիներ» ասելով իրանական կողմը, ըստ երևույթին, նկատի է ունեցել Իսրայելին: Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, Նասեր Քանանին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն Իսրայելի հետ իրենց «հակաիրանական» համագործակցությունը։ Նա որակել էր Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի խոսքերը «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» մասին որպես ևս մեկ ապացույց, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել Իրանի ազգային անվտանգության սպառնալիքի։

Բացի այդ, Ադրբեջանում ձերբակալվել է վեց մարդ, որոնց իրավապահները մեղադրել են պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Բացի այդ, ձերբակալվածներին մեղադրել են թմրանյութեր վաճառելու մեջ, որոնք նրանք իբր ստացել են Իրանից, իսկ ստացված եկամուտը ծախսվել են արմատական ​​իսլամիզմի քարոզչության վրա։

Իրանա-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են անցյալ տարվանից, երբ Բաքուն խիստ դժգոհություն էր հայտնել Արևելյան Ադրբեջանում (Իրանի մաս) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորավարժությունների կապակցությամբ: Այնուհետեւ Թեհրանը մեղադրել էր Ադրբեջանի քաղաքացուն Շիրազի Շահ-Չերախի դամբարանում պայթյուն կազմակերպելու մեջ։ Իսկ 2023 թվականի հունվարի 27-ին Իրանի քաղաքացին հարձակվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա սպանելով մեկ և վիրավորելով երկու հոգու։ Նախագահ Ալիևը Իրանի իշխանություններին մեղադրել էր միջադեպին առնչություն ունենալու մեջ։

Քաղաքագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում խնդիրները սկսվել են գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ 1991 թվականին Ադրբեջանը անկախացավ։

Տարասով.- Չմոռանանք, որ Իրանում մեծաթիվ թյուրքական սփյուռք է ապրում, որոնք իրենց ադրբեջանցի են անվանում, թեև դա այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի վաղ ծագած խնդիրները լուծվել են բանակցությունների, տնտեսական համագործակցության ընդլայնման, մշակութային կապերի միջոցով։ Մենք այս պահին դա չենք տեսնում: Չնայած այն, ինչ հիմա կատարվում է, մեծ մասամբ բեմադրված է։

«svpressa.ru».- Բայց Իրանում ադրբեջանական դիվանագիտական ​​ներկայացուցչության պահակի սպանությունը միանգամայն իրական էր:

Տարասով.- Իրանական մամուլը դա համարում է կենցաղային միջադեպ։ Եվ այս իրավիճակից հնարավոր էր առանց առճակատման ելք գտնել, բայց Բաքվում գնացին սրացման։

«svpressa.ru».- Ի՞նչ է պատահել:

Տարասով.- Ադրբեջանը սովորել է իրեն դիրքավորել որպես տարածաշրջանի հիմնական խաղացող, էներգառեսուրսների առաջատար մատակարար, Եվրոպայի գրեթե էներգափրկիչ։

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանը փաստացի շրջափակման մեջ էր, և նրա էներգառեսուրսները համաշխարհային շուկա դուրս չեն գալիս։ Սակայն այժմ Իսլամական Հանրապետությունը դարձել է գլխավոր խաղացող՝ դաշինքի մեջ է մտել Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այժմ կա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պրոյեկցիան, որն ապահովում է տրանսպորտային կապ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև Իրանի տարածքով, ինչը չեզոքացնում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Այնպես որ, այս իրավիճակում Թեհրանը շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ։ Նա բարելավել է հարաբերությունները արաբական երկրների հետ և թույլ չի տվել ամերիկացիներին օգտագործել նրանց որպես ագրեսիայի ցատկահարթակ։ Եվ մի իրավիճակում, երբ Մոսկվան սկսել է ստեղծել այդ միջանցքը, ի հայտ է գալիս աշխարհաքաղաքական նման տիպի խցանում։ Մյուս կողմից, Բաքու էր ժամանել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, և հայտարարվեց, որ ակտիվացվել է Միջին միջանցքի ստեղծումը՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը շրջանցում է Ռուսաստանը և Հայաստանը։ Այս միջանցքը նախատեսվում է միացնել Մեծ Մետաքսի ճանապարհին։ Դրանում ներգրավված են Ղազախստանը, Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան։ Այսինքն խաղի մեջ է մտցվում Չինաստանը, որը, ինչպես գիտենք, բարդ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ։

«svpressa.ru».- Երկու նախագիծ մղելու նման փորձ. ինչի՞ կարող է դա հանգեցնել:

Տարասով.- Վախենամ, որ ծանր հետևանքներ կարող են լինել, ընդհուպ մինչև լոկալ զինված հակամարտություն մի կողմից Ռուսաստանի, Իրանի և մյուս կողմից Ադրբեջանի միջև:

«svpressa.ru».- Իրանը պատրա՞ստ է նման արմատական ​​շրջադարձի։

Տարասով.- Իրանական բանակը, իհարկե, Հայաստանի այն բանակը չէ, որին վերջերս բախվեց Ադրբեջանը։ Նա բավականին ուժեղ է և ընդունակ: Նույնիսկ ժամանակին նա իրեն դրսևորել է Իրաքի հետ պատերազմում։ Բայց Ալիևը հույսը դնում է Թուրքիայի հետ դաշինքի վրա։ Այստեղ կա նաև պատմական կողմ: Փաստն այն է, որ Իրանում ապրող ադրբեջանցիները բոլորովին չեն երազում Ադրբեջանում ապրողների հետ միավորվել մեկ պետության մեջ։ Ինչպես գիտենք, ադրբեջանական հողերը մտել են Ռուսական կայսրության կազմ 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմների արդյունքում կնքված պայմանագրով: Այն ժամանակ Ռուսաստանը արդեն Արաքսի վրա էր, ուստի Իրանը այդ հողերի կորուստը ընկալեց որպես բնականոն: Այժմ Ռուսաստանը Արաքսի վրա չէ, ուստի Իրանը հույս ունի վերադարձնել այդ տարածքը։ Մենք գործ ունենք բարդ պատմության հետ, որը կողմերին մղում է առճակատման։

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Նիկիտա Սմագինը հիշեցրել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները վատթարացել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։

Սմագին.- Ինչպես գիտենք, Ադրբեջանը հաղթեց այդ պատերազմում, որը փոխեց նրա կարգավիճակը տարածաշրջանում։ Դրա հետ մեկտեղ մեջտեղ եկան նոր խնդրանքներ։ Բաքուն փորձելով տարբեր ճանապարհներով ավելի վճռականորեն հասնել իր նպատակներին ավելի համառ է դարձել իր օրակարգը առաջ մղելու հարցում։ Դա Իրանին հարիր չէ, նա մտավախություն ունի, որ կկտրվի Հայաստանից, որի հետ այժմ հարաբերություններ է զարգացնում տարածաշրջանում հավասարակշռություն ստեղծելու համար։ Թեհրանի եւ Երևանի հարաբերությունների այդ ամրապնդումն իր հերթին նյարդայնացնում է Բաքվին։

«svpressa.ru».-  Կարո՞ղ է պատերազմ լինել։

Սմագին.- Ռազմական գործողությունները, իմ կարծիքով, առայժմ քիչ հավանական են, քանի որ դրանով շահագրգռված չեն երկու հակամարտող կողմերը։ Սահմանին կան որոշ միջադեպեր, որոնք կարող են հանգեցնել տեղական բախումների։ Պատերազմն այս դեպքում պարզապես չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման ռացիոնալ միջոց։ Հնարավոր է ուժերի կենտրոնացում և ռազմական հզորության ցուցադրում, ինչին արդեն դիմում են կողմերը։

«svpressa.ru».- Ի՞նչ դեր ունեն արտաքին ուժերը այդ ամենի մեջ։

Սմագին.- Այստեղ ներկա են արտաքին խաղացողներ, բայց նրանք բազմազան են և ոչ գլխավոր դերերում: Իրանը զայրացած է, որ Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի հետ: Բայց դա չէ իրավիճակի սրման հիմնական պատճառը, դա ուղղակի թեժացնում է Թեհրանի անհանգստությունը։ Կա Թուրքիայի հնարավոր ազդեցությունը, բայց հիմա նա փորձում է կայունացնող դեր խաղալ: Չեմ կարծում, որ ներկա իրավիճակում Անկարան շահագրգռված է այդ երկու երկրների միջև ռազմական գործողություններ սկսելով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին
Ամենադիտված