Տեսախցիկները ֆիքսել են ԱԹՍ–ների` Կրեմլին հարվածելու պահը (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈւկրաինան երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է հարվածել Կրեմլում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրին։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 3-ին, հաղորդվում է պետության ղեկավարի կայքում։
Անօդաչուների գրոհը հետ է մղվել զինվորականների և հետախուզության աշխատակիցների կողմից։
Ռուսաստանը նախագահական նստավայրի վրա հարձակումը դիտարկում է որպես ծրագրված ահաբեկչություն, հայտարարել են Կրեմլում։
«Մենք այդ գործողությունները դիտարկում ենք որպես ծրագրված ահաբեկչություն և նախագահի դեմ մահափորձ, որը իրականացվել է Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթի նախօրեին, որին նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայություն», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ։ Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ միջադեպը չի ազդել նաև նրա գրաֆիկի վրա։