ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսախցիկները ֆիքսել են ԱԹՍ–ների` Կրեմլին հարվածելու պահը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ուկրաինան երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է հարվածել Կրեմլում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրին։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 3-ին, հաղորդվում է պետության ղեկավարի կայքում։

Անօդաչուների գրոհը հետ է մղվել զինվորականների և հետախուզության աշխատակիցների կողմից։

Ռուսաստանը նախագահական նստավայրի վրա հարձակումը դիտարկում է որպես ծրագրված ահաբեկչություն, հայտարարել են Կրեմլում։

«Մենք այդ գործողությունները դիտարկում ենք որպես ծրագրված ահաբեկչություն և նախագահի դեմ մահափորձ, որը իրականացվել է Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթի նախօրեին, որին նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայություն», - ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ։ Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ միջադեպը չի ազդել նաև նրա գրաֆիկի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular