Պուտինի դեմ «մահափո՞րձ է» ծրագրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլը ծանոթ չէ հրապարակումներին, թե իբր ուկրաինական հատուկ ծառայությունները դրոնի միջոցով փորձել են մահափորձ կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք ծանոթ չենք այդ հրապարակումներին։ Այժմ կան բազմաթիվ նման «դեղին հերյուրանքներ»։ Սա պատճառ չէ այս ամենին ծանոթանալու համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ գերմանական Bild հրատարակությունը հոդված էր հրապարակել, որում հաղորդվում էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն, իբր, ապրիլի 23-ին անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է ծրագրել Ռուսաստանի նախագահի վրա։