ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի դեմ «մահափո՞րձ է» ծրագրվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլը ծանոթ չէ հրապարակումներին, թե իբր ուկրաինական հատուկ ծառայությունները դրոնի միջոցով փորձել են մահափորձ կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ 

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, մենք ծանոթ չենք այդ հրապարակումներին։ Այժմ կան բազմաթիվ նման  «դեղին հերյուրանքներ»։ Սա պատճառ չէ այս ամենին ծանոթանալու համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ գերմանական Bild հրատարակությունը հոդված էր հրապարակել, որում հաղորդվում էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն, իբր, ապրիլի 23-ին անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է ծրագրել Ռուսաստանի նախագահի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular