Յուրայիններին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենք. Փաշինյանի պաշտպանը թշնամություն է տարածում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1939 թվականին մի արտահայտություն էր արել, որը վաղուց թևավոր է դարձել։ Նիկարագուայի բռնապետ Սոմոսայի մասին խոսելով՝ նախագահն ասել էր. «Սոմոսան շան որդի է, բայց նա մեր շան որդին է»։
Փաշինյանական իշխանություններն էլ, թերևս, իրենց երկակի ստանդարտները բանեցնելիս առաջնորդվում են հենց այս սկզբունքով։ Փոքր զանցանքի համար ամենախիստ ձևով պատժաում, բռնաճնշումների ենթարկում ընդդիմախոսներին, հասցնում ընդհուպ մահվան դուռը, իսկ յուրայիններին փայփայում, անգամ երբ քրեական հանցագործություն են կատարում։
Տխրահռչակ մի քաղաքագետ է դեգերում իշխանական մամուլի էջերում, վերջին շրջանում էլ զբաղված է հայության երկու հատվածների միջև իրական թշնամանք հրահրելով, հայաստանցի-ղարաբաղցի աղետաբեր դիսկուրսը թարմացնելով, նախկին իշխանություններին էլ կեղծ մեղադրանքներ հասցեագրելով, իբր Ռոբերտ Քոչարյանը ցանկանումէ վերադառնալ Հայաստան, որ տեռոր սկսի հայաստանցիների դեմ։ Լկտի բառապաշարով համեմելով իր անհեթեթ և վանգավոր մտքերը՝ Անտինյանը պարզապես քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է կատարում։ Հիշեցնենք, Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորեցին գյումրեցիների հասցեին շատ ավելի մեղմ արտահայտությունների համար, նրա դեմ իսկական արաշվ սկսեցին, իսկ դատաքննության ընթացքում, առաջին իսկ նիստի ժամանակ պրոդյուսերի սիրտը տեղի տվեց, Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում։
Կարելի էր, իհարկե, հարցնել, թե ո՞ւր են նայում դատախազությունը, Քննչական կոմիտեն, այլ իրավապահ կառույցները ինչո՞ւ քրեական պատասխանատվության չեն ենթարկում վարչապետի պաշտոնը զավթած Փասշինյանի այս ինքնաբուխ կողմնակցին, սակայն իմաստ չունի։ Թե՛ Դատախազությունը, թե՛ մյուսները վերածվել են Նիկոլ Փաշինյանի անձնական կցորդի, նրա հանձնարարությամբ բռնաճնշումներ են անում, օրենքի տառն էլ հիշում միայն ընդդիմախոսների դեմ պայքարում։ Ընտրովի արդարադատության և երկակի ստանդարտների այս քաղաքականությունն էլ կարելի է բնորոշել մեկ այլ հայտնի արտահայտությամբ. «Յուրայիններին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենք»։
Սոսե Իշխանյան