ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրայիններին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենք. Փաշինյանի պաշտպանը թշնամություն է տարածում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1939 թվականին մի արտահայտություն էր արել, որը վաղուց թևավոր է դարձել։ Նիկարագուայի բռնապետ Սոմոսայի մասին խոսելով՝ նախագահն ասել էր. «Սոմոսան շան որդի է, բայց նա մեր շան որդին է»։

Փաշինյանական իշխանություններն էլ, թերևս, իրենց երկակի ստանդարտները բանեցնելիս առաջնորդվում են հենց այս սկզբունքով։ Փոքր զանցանքի համար ամենախիստ ձևով պատժաում, բռնաճնշումների ենթարկում ընդդիմախոսներին, հասցնում ընդհուպ մահվան դուռը, իսկ  յուրայիններին փայփայում, անգամ երբ քրեական հանցագործություն են կատարում։

Տխրահռչակ մի քաղաքագետ է դեգերում իշխանական մամուլի էջերում, վերջին շրջանում էլ զբաղված է հայության երկու հատվածների միջև իրական թշնամանք հրահրելով, հայաստանցի-ղարաբաղցի աղետաբեր դիսկուրսը թարմացնելով, նախկին իշխանություններին էլ կեղծ մեղադրանքներ հասցեագրելով, իբր Ռոբերտ Քոչարյանը ցանկանումէ  վերադառնալ Հայաստան, որ տեռոր սկսի հայաստանցիների դեմ։ Լկտի բառապաշարով համեմելով իր անհեթեթ և վանգավոր մտքերը՝ Անտինյանը պարզապես քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է կատարում։ Հիշեցնենք, Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորեցին գյումրեցիների հասցեին շատ ավելի մեղմ արտահայտությունների համար, նրա դեմ իսկական արաշվ սկսեցին, իսկ դատաքննության ընթացքում, առաջին իսկ նիստի ժամանակ պրոդյուսերի սիրտը տեղի տվեց, Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում։ 


Կարելի էր, իհարկե, հարցնել, թե ո՞ւր են նայում դատախազությունը, Քննչական կոմիտեն, այլ իրավապահ կառույցները ինչո՞ւ քրեական պատասխանատվության չեն ենթարկում վարչապետի պաշտոնը զավթած Փասշինյանի այս ինքնաբուխ կողմնակցին, սակայն իմաստ չունի։ Թե՛ Դատախազությունը, թե՛ մյուսները վերածվել են Նիկոլ Փաշինյանի անձնական կցորդի, նրա հանձնարարությամբ բռնաճնշումներ են անում, օրենքի տառն էլ հիշում միայն ընդդիմախոսների դեմ պայքարում։ Ընտրովի արդարադատության և երկակի ստանդարտների այս քաղաքականությունն էլ կարելի է բնորոշել մեկ այլ հայտնի արտահայտությամբ. «Յուրայիններին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենք»։

Սոսե Իշխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular