Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել. Տեղ համայնքի ավագանու անդամ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:
ԱԱԾ-ից հայտնում են, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը:
Իրավիճակը հայ հասարակությանը հավանաբար ծանոթ է 44-օրյա պատերազմից: Երբ պետական կառույցը մի բան էր ասում, իսկ իրազեկ քաղաքացիներն՝ այլ: Նրանք էլ միանգամից դառնում էին ստոր և դավաճան: Հետագայում այլ պատկերին ականտես եղանք: Հիմա հասարակությունը տոտալ զրկված է Արցախից տեղեկություն ստանալուց: Ճանապարհը փակ է, ոչ մեկ չի կարողանում սեփական աչքով տեսնել, հայաստանյան լրատվամիջոցները ևս դրա հնարավորությունը չունեն: Արցախցիների տված հեռավար հարցազրույցներն էլ շատ արագ խլացվում են այստեղ ներդրված լրավական բազում գործիքակազմով՝ իշխանական լրատվականներ, ֆեյքեր, Ֆեյքերի ՊՈԱԿ անվանումը ստացած պետական տեղեկատվական կառույց և այլն:
Սրան զուգահեռ ռազմական դրության և հարակից օրենքներում փոփության մասին նախագծում իշխանությունն հնարավորություն է ստանում սահմանափակել լրատվականների գործունեությունը, եթե հրապարակվում է իրենց ոչ հաճո տեղեկատվություն: Այստեղ խնդիրն այն է, որ եթե 44-օրյա պատերազմի ժամանակ գտել էին վստահություն վայելող անձը, որը խլացնում էր իրականությունը, ապա հիմա այդ անձին և որևէ մեկին էլ չեն վստահում և նույնիսկ ամենաչնչին խնդրի դեպքում հասարակությունը զրկված է լինելու տեղեկատվություն ստանալու իրավունքից: Այնպես, ինչպես հիմա Տեղ գյուղի հատվածում է: Այս պարագայում տեղեկատվական պատերազմում պարտությունն անխուսափելի է, իսկ հարևան Ադրբեջանում ապրիլի 1-ից լրատվամիջոցներն ազատվում են հարկերից:
Աննա Ավետիսյան