ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել. Տեղ համայնքի ավագանու անդամ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:

ԱԱԾ-ից հայտնում են, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։

Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել։ Այս մասին news.am-ի հետ  զրույցում ասել է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը:

Իրավիճակը հայ հասարակությանը հավանաբար ծանոթ է 44-օրյա պատերազմից: Երբ պետական կառույցը մի բան էր ասում, իսկ իրազեկ քաղաքացիներն՝ այլ: Նրանք էլ միանգամից դառնում էին ստոր և դավաճան: Հետագայում այլ պատկերին ականտես եղանք: Հիմա հասարակությունը տոտալ զրկված է Արցախից տեղեկություն ստանալուց: Ճանապարհը փակ է, ոչ մեկ չի կարողանում սեփական աչքով տեսնել, հայաստանյան լրատվամիջոցները ևս դրա հնարավորությունը չունեն: Արցախցիների տված հեռավար հարցազրույցներն էլ շատ արագ խլացվում են այստեղ ներդրված լրավական բազում գործիքակազմով՝ իշխանական լրատվականներ, ֆեյքեր, Ֆեյքերի ՊՈԱԿ անվանումը ստացած պետական տեղեկատվական կառույց և այլն:

Սրան զուգահեռ ռազմական դրության և հարակից օրենքներում փոփության մասին նախագծում իշխանությունն հնարավորություն է ստանում սահմանափակել լրատվականների գործունեությունը, եթե հրապարակվում է իրենց ոչ հաճո տեղեկատվություն: Այստեղ խնդիրն այն է, որ եթե 44-օրյա պատերազմի ժամանակ գտել էին վստահություն վայելող անձը, որը խլացնում էր իրականությունը, ապա հիմա այդ անձին և որևէ մեկին էլ չեն վստահում և նույնիսկ ամենաչնչին խնդրի դեպքում հասարակությունը զրկված է լինելու տեղեկատվություն ստանալու իրավունքից: Այնպես, ինչպես հիմա Տեղ գյուղի հատվածում է: Այս պարագայում տեղեկատվական պատերազմում պարտությունն անխուսափելի է, իսկ հարևան Ադրբեջանում ապրիլի 1-ից լրատվամիջոցներն ազատվում են հարկերից:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular