«Հսկիչ անցագրային կետ ցանկացած գնով»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐInfoteka24.ru–ն գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին ուղղված իր հայտարարության մեջ բացահայտել է Արցախում իր վերջին դիվերսիայի իրական նպատակները։
Չսահմանափակվելով օպերատիվ զեկույցներով Բաքվի պաշտպանության նախարարությունը քաղաքական քարոզչական տեքստ է տարածել Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Բաքվի այդ պայմանն ի սկզբանե մերժվել էր հայկական կողմից։ Բացի այդ, միջազգային գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ը և ԵՄ-ն ևս դեմ են արտահայտվել հսկիչ անցագրային կետի տեղադրմանը պնդելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության առկա պայմանների իրագործման անհրաժեշտությունը։ Ռուսաստանը՝ որպես նշված հայտարարության կողմ և դրա համապատասխանության երաշխավոր, նույնպես դեմ է արտահայտվել, սակային չի բացառել միջանցքում ստուգման տեխնիկական միջոցների տեղադրումը։
Հավանաբար, Ալիևը ադրբեջանցիներին խոստանալով Հայաստանով «Զանգեզուրի միջանցք» հասկանում է, որ ինքը շատ խորը ջրափոսում է հայտնվել, և միջանցքի փոխարեն կստանա միայն անցակետերով, մաքսային հսկողությամբ և հսկողության այլ տեսակներով երթուղի: Արդյունքում, ստիպված, նրան պետք է ամեն գնով նույն պայմանները ձեռք բերել նաև Լաչինի միջանցքի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը