ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հսկիչ անցագրային կետ ցանկացած գնով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru–ն գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին ուղղված իր հայտարարության մեջ բացահայտել է Արցախում իր վերջին դիվերսիայի իրական նպատակները։


Չսահմանափակվելով օպերատիվ զեկույցներով Բաքվի պաշտպանության նախարարությունը քաղաքական քարոզչական տեքստ է տարածել Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Բաքվի այդ պայմանն ի սկզբանե մերժվել էր հայկական կողմից։ Բացի այդ, միջազգային գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ը և ԵՄ-ն ևս դեմ են արտահայտվել հսկիչ անցագրային կետի տեղադրմանը  պնդելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության առկա պայմանների իրագործման անհրաժեշտությունը։ Ռուսաստանը՝ որպես նշված հայտարարության կողմ և դրա համապատասխանության երաշխավոր, նույնպես դեմ է արտահայտվել, սակային չի բացառել միջանցքում ստուգման տեխնիկական միջոցների տեղադրումը։


Հավանաբար, Ալիևը ադրբեջանցիներին խոստանալով Հայաստանով «Զանգեզուրի միջանցք» հասկանում է, որ ինքը շատ խորը ջրափոսում է հայտնվել, և միջանցքի փոխարեն կստանա միայն անցակետերով, մաքսային հսկողությամբ և հսկողության այլ տեսակներով երթուղի: Արդյունքում, ստիպված, նրան պետք է ամեն գնով նույն պայմանները ձեռք բերել նաև Լաչինի միջանցքի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular