Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՄՊՀ նախագահն ու տեղակալները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇարունակելով ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամտի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք ՄՊՀ նախագահին և ՄՊՀ անդամներին:
Եվ այսպես, Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է բնակարան, ավտոկայանատեղի, 2015-ին ձեռք բերված MERCEDES-BENZ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 814,156.00 դրամ, կանխիկ դրամը՝ 22,700.00 ԱՄՆ դոլար, 21,200,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18,509,322.00 և 2,253,599.00 դրամ:
ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանը 2 բնակարան ունի Երևանի քաղաքի Աջափնյակ ու Արաբկիր վարչական շրջաններում: Բեղլոյանը 2019թ-ին 5 հազար դոլարի փոխառություն է վերցրել։ Տարվա վերջին բանկային հաշիվների մնացորդները կազմել են 109,954 դրամ, 2,831 եվրո, 1,010 դոլար: Որպես աշխատավարձ հայտարարագրել է 9,095,560 դրամ, որը ստացել է Ազգային ժողովից և 75,996.դրամ, որը ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից: Բեղլոյանի ամուսինը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հայտարարագրել է 2 հողամաս, որոնք ձեռք է բերել 2019թ-ի նոյեմբերի 26-ին՝ 12,500,000 դրամ և 10,000,000 դրամ արժեքներով: Վերջինս ունեցել է նաև Toyota CAMRY մակնիշի մեքենա, որը 2019 թ-ին վաճառել է 1,584,000 դրամով, և գնել TOYOTA Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա՝ 6,250,000 դրամով: 2019թ-ին վերջինս Ակբա բանկից 21,500,000 դրամ փոխատություն է ստացել: Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 433,549 դրամ: Վերջինս որպես աշխատավարձ տարվա ընթացքում «ՍԻ Քյու Ջի Այ ՄԱ» ՍՊԸ-ից ստացել է 15,156,187 դրամ:
Տիգրան Մարկոսյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, NISSAN մակնիշի ավտոմեքենա, բանկային ավանդները կազմել են 6 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3,992,348 դրամ, 750 եվրո, կանխիկ դրամը՝ 4,470,000,0 դրամ. հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18,950,745,70 դրամ, 1750 եվրո և 6586 ԱՄՆ դոլար: