ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՄՊՀ նախագահն ու տեղակալները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարունակելով ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամտի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք ՄՊՀ նախագահին և ՄՊՀ անդամներին: 

Եվ այսպես, Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է բնակարան, ավտոկայանատեղի, 2015-ին ձեռք բերված MERCEDES-BENZ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 814,156.00 դրամ, կանխիկ դրամը՝ 22,700.00 ԱՄՆ դոլար, 21,200,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18,509,322.00 և 2,253,599.00 դրամ:

ՄՊՀ անդամ  Անուշ Բեղլոյանը 2 բնակարան ունի Երևանի քաղաքի Աջափնյակ ու Արաբկիր վարչական շրջաններում: Բեղլոյանը 2019թ-ին 5 հազար դոլարի փոխառություն է վերցրել։ Տարվա վերջին բանկային հաշիվների մնացորդները կազմել են 109,954 դրամ, 2,831 եվրո, 1,010 դոլար: Որպես աշխատավարձ հայտարարագրել է 9,095,560 դրամ, որը ստացել է Ազգային ժողովից և 75,996.դրամ, որը ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից:  Բեղլոյանի ամուսինը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հայտարարագրել է 2 հողամաս, որոնք ձեռք է բերել 2019թ-ի նոյեմբերի 26-ին՝ 12,500,000 դրամ և 10,000,000 դրամ արժեքներով: Վերջինս ունեցել է նաև Toyota CAMRY մակնիշի մեքենա, որը 2019 թ-ին վաճառել է 1,584,000 դրամով, և գնել TOYOTA Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա՝ 6,250,000 դրամով: 2019թ-ին վերջինս Ակբա բանկից 21,500,000 դրամ փոխատություն է ստացել: Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 433,549 դրամ: Վերջինս որպես աշխատավարձ տարվա ընթացքում «ՍԻ Քյու Ջի Այ ՄԱ» ՍՊԸ-ից ստացել է 15,156,187 դրամ:

Տիգրան Մարկոսյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, NISSAN մակնիշի ավտոմեքենա, բանկային ավանդները կազմել են 6 միլիոն դրամ,  բանկային հաշիվների մնացորդը կազմել է  3,992,348 դրամ, 750 եվրո, կանխիկ դրամը՝ 4,470,000,0 դրամ.  հաշվետու տարվա եկամուտները կազմել են  18,950,745,70 դրամ, 1750 եվրո և 6586 ԱՄՆ դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular