Ինչ ունեցվածք են հայտարարագրել Հաշվեքննիչ պալատի նախագահն ու անդամները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇարունակում ենք ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամտի հայտարարագրերը: Այսօր կանդրադառնանք ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահին և անդամներին:
Եվ այսպես՝ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, բնակարան, MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդները կազմել են 1,628,051.00 , 536,487.00 և 75,985.00 դրամ: Կանխիկ դրամը՝ 5,000,000.00 դրամ, 20,000.00 ՍՄՆ դոլար, 15,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 245,143.00 դրամ:
Պալատի անդամ Արմեն Գևորգյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, TOYOTA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 550,000.90 դրամ, կանխիկ գումարը՝ 33,000,000.00 դրամ, 65,000.00 ԱՄՆ դոլար, 17,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13,080,211.00 դրամ:
Պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս, ինչպես նաև ավտոկայանատեղի, NISSAN և TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 99,779.10 դրամ, կանխիկ գումարը կազմել է 19,400,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12,950,100.66 դրամ:
Պալատի անդամ Գեղամ Հովեյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 722,421.00 և 220,667.00 դրամ: Կանխիկը՝ 16,400,000.00 դրամ, 42,000.00 ԱՄՆ դոլար և 19,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11,135,147.00 դրամ:
Պալատի անդամ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս, TOYOTA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,037,674.00 դրամ: Պաշտոնյայի հայտարարագրած կանխիկ գումարը կազմել է 10,000.00 դոլար և 4,600,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15,718,196.00 դրամ: