ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել Հաշվեքննիչ պալատի նախագահն ու անդամները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարունակում ենք ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամտի հայտարարագրերը: Այսօր կանդրադառնանք ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահին և անդամներին:

Եվ այսպես՝  Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, բնակարան, MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդները կազմել են  1,628,051.00 , 536,487.00 և 75,985.00 դրամ:  Կանխիկ դրամը՝ 5,000,000.00 դրամ, 20,000.00 ՍՄՆ դոլար, 15,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 245,143.00 դրամ:

Պալատի անդամ Արմեն Գևորգյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, TOYOTA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 550,000.90 դրամ, կանխիկ գումարը՝  33,000,000.00 դրամ, 65,000.00 ԱՄՆ դոլար, 17,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13,080,211.00 դրամ:

Պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս, ինչպես նաև ավտոկայանատեղի, NISSAN և TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 99,779.10 դրամ, կանխիկ գումարը կազմել է 19,400,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12,950,100.66 դրամ:

Պալատի անդամ Գեղամ Հովեյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 722,421.00  և 220,667.00 դրամ: Կանխիկը՝ 16,400,000.00 դրամ, 42,000.00 ԱՄՆ դոլար և 19,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11,135,147.00 դրամ:

Պալատի անդամ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս, TOYOTA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,037,674.00 դրամ: Պաշտոնյայի հայտարարագրած կանխիկ գումարը կազմել է 10,000.00 դոլար և  4,600,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15,718,196.00 դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular