Քաղաքագետ Օրդուխանյան. «Հայաստանում նարնջագույն հեղափոխության առանձնահատկություններ կան»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐArgumenti.ru–ն գրում է, որ քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ երկիրը տանում է հեղափոխության։ Այս կարծիքը նա հայտնել է Argumenty Nedeli հրատարակությանը։
««Փաշինյան» կոչվող բջիջը սկսել է գործել: Փաշինյանը բացարձակապես հակառուսական քաղաքականություն է վարում: Երևի նրան հաջողվել է ինչ-որ բան պայմանավորվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ Նա կարծում է, որ այդ հովանավորները այժմ կարող են պաշտպանել իրեն։ Նա գործում է այն քաղաքականությամբ, որն ի սկզբանե էլ հռչակել էր, որն է հակառուսական։ Իմ տեսանկյունից դա կործանարար է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Մեկ այլ նարնջագույն հեղափոխություն է նյութականանում և ձևավորվում»,– ասել է քաղաքագետը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնգամյա մանդատի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը