ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Օրդուխանյան. «Հայաստանում նարնջագույն հեղափոխության առանձնահատկություններ կան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Argumenti.ru–ն գրում է, որ քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ երկիրը տանում է հեղափոխության։ Այս կարծիքը նա հայտնել է Argumenty Nedeli հրատարակությանը։
««Փաշինյան» կոչվող բջիջը սկսել է գործել: Փաշինյանը բացարձակապես հակառուսական քաղաքականություն է վարում: Երևի նրան հաջողվել է ինչ-որ բան պայմանավորվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ Նա կարծում է, որ այդ հովանավորները այժմ կարող են պաշտպանել իրեն։ Նա գործում է այն քաղաքականությամբ, որն ի սկզբանե էլ հռչակել էր, որն է հակառուսական։ Իմ տեսանկյունից դա կործանարար է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Մեկ այլ նարնջագույն հեղափոխություն է նյութականանում և ձևավորվում»,– ասել է քաղաքագետը։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնգամյա մանդատի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular