Ինչո՞ւ չի կառուցվել Հայաստանից Արցախ էներգամատակարարման նոր գիծը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախյան տարբեր շրջանակների վերակենդանացումն ու ակտիվացումը այս քաոտիկ իրավիճակում սկսել է հատել աբսուրդի սահմանները։ Մարդիկ, որոնք անգամ իրենց իշխանության օրոք աղաղակող ապօրինությունների մեղադրանքով ազատվռլ են աշխատանքից և անցնում են քրեական գործերով, ապաշխարհելու փոխարեն սկսել են տարբեր ուղղություններով քարեր նետել։
Պատճառներից մեկը, իհարկե, այն է, որ նրանց խայտառակ գործունեությունը ծածկվել է լռության քողի տակ, և առ այսօր մի շարք կարևոր հարցադրումներ չեն հնչում։
Օրինակ, հետաքրքիր է, ի՞նչն է եղել պատճառը, որ Արցախի նոր ճանապարհի տեղափոխմանը զուգահեռ չի իրականացվել Հայաստանից դեպի Արցախ էներգամատակարարման նոր գծի կառուցում։
Պատասխանատու ՏԿԵՆ նախարար Հայկ Խանումյանի «փառավոր» աշխատանքի, թե թշնամու նկատմամբ մեծ վստահության հետևանք է այսօրվա վիճակը։ Արդյունքում, Արցախը այսօր զրկված է նորմալ էներգամատակարարումից և հայտնի չէ` առաջիկայում օրեկան քանի ժամ հոսանք կստանա արցախցին։ Խանումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված և նա ունի մեղադրյալի կարգավիճակ։
Գուցե պատկան մարմինները այս դրվագը և՞ս պետք է պատշաճ քննեն` որպես այսօրվա հետևանքները ծնող պատճառներից մեկը։ Եվ գուցե մե՞նք մերթընդմերթ պետք է այդ մարդկանց հուշենք, որ մեղքերի այդ բեռով երբեմն լռելը առավել պելամիտ կլիներ։
Սամվել Գրիգորյան