ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ չի կառուցվել Հայաստանից Արցախ էներգամատակարարման նոր գիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան տարբեր շրջանակների վերակենդանացումն ու ակտիվացումը այս քաոտիկ իրավիճակում սկսել է հատել աբսուրդի սահմանները։ Մարդիկ, որոնք անգամ իրենց իշխանության օրոք աղաղակող ապօրինությունների մեղադրանքով ազատվռլ են աշխատանքից և անցնում են քրեական գործերով, ապաշխարհելու փոխարեն սկսել են տարբեր ուղղություններով քարեր նետել։

Պատճառներից մեկը, իհարկե, այն է, որ նրանց խայտառակ գործունեությունը ծածկվել է լռության քողի տակ, և առ այսօր մի շարք կարևոր հարցադրումներ չեն հնչում։

Օրինակ, հետաքրքիր է, ի՞նչն է եղել պատճառը,  որ Արցախի նոր ճանապարհի տեղափոխմանը զուգահեռ չի իրականացվել Հայաստանից դեպի Արցախ էներգամատակարարման նոր գծի կառուցում։

Պատասխանատու ՏԿԵՆ  նախարար Հայկ Խանումյանի «փառավոր» աշխատանքի, թե թշնամու նկատմամբ մեծ  վստահության հետևանք է այսօրվա վիճակը։ Արդյունքում,  Արցախը այսօր զրկված է նորմալ էներգամատակարարումից և հայտնի չէ` առաջիկայում օրեկան քանի ժամ հոսանք կստանա արցախցին։ Խանումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված և նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Գուցե պատկան մարմինները այս դրվագը և՞ս պետք է պատշաճ քննեն` որպես այսօրվա հետևանքները ծնող պատճառներից մեկը։ Եվ գուցե մե՞նք մերթընդմերթ պետք է այդ մարդկանց հուշենք, որ մեղքերի այդ բեռով երբեմն լռելը առավել պելամիտ կլիներ։

Սամվել Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular