Արցախի շրջափակումը՝ պատրվակ ռուսներին տարածաշրջանից հանելու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ26 օր շարունակ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Թերևս ստեղծված իրավիճակը ինչպես նաև Ադրբեջանի և միջազգային գերտերությունների վարքը վկայում են, որ հայկական երկրորդ պետությունը դեռ որոշ ժամանակ կլինի հումանիտար ճգնաժամում, իսկ խնդիրը, ինչպես կարելի է եզրակացնել Նիկոլ Փաշինայնի՝ երեկ Կառավարության նիստում ունեցած ելույթից, մեկն է՝ Հարավային Կովկասի տարածաշրչջանից հեռացնել Ռուսաստանին, նրանց փոխարեն այստեղ միջազգային խաղաղապահ ուժեր կամ դիտորդական առաքելություն տեսակայելը, ինչին ձգտում է Հավաքական Արևմուտքը։
Փաշինյանը երեկ հայտարարելով, թե Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը։ «Էական է արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ ամենախոր և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը,։ Նա հայտարարել է, թե Հայաստանն ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից՝ այդ թվում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ռուսաստանից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է եռակողմ հայտարարությամբ»։
Փաշինյանի մեկ այլ հայտարարություն ուղղակի բացահայտում է նրա և արևմտյան երկրների ուղղակի ցանկաությունը։ «Պիտի ընդգծեմ նաև, որ Լաչինի միջացքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Սա այն է ինչին ձգտում են արևմտյան պետությունները՝ ամեն գնով իրենց ազդեցությունը տարածաշրջանում բարձրացնելու, Ռուսաստանին դուրս մղելու համար, այլապես Արցախից և Ռուսաստանից հնչող կոչերը ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու վերաբերյալ միջազգային հանրությունը աչքաթող չէր անի՝ հստակ գիտակցելով, որ հննց դա կարող էր լինել Արցախի ժողովրդի փրկության իրական հնարավորությունը։
Կարինե Ազատյան