ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շրջափակումը՝ պատրվակ ռուսներին տարածաշրջանից հանելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

26 օր շարունակ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Թերևս ստեղծված իրավիճակը ինչպես նաև Ադրբեջանի և միջազգային գերտերությունների վարքը վկայում են, որ հայկական երկրորդ պետությունը դեռ որոշ ժամանակ կլինի հումանիտար ճգնաժամում, իսկ խնդիրը, ինչպես կարելի է եզրակացնել Նիկոլ Փաշինայնի՝ երեկ Կառավարության նիստում ունեցած ելույթից, մեկն է՝ Հարավային Կովկասի տարածաշրչջանից հեռացնել Ռուսաստանին, նրանց փոխարեն այստեղ միջազգային խաղաղապահ ուժեր կամ դիտորդական առաքելություն տեսակայելը, ինչին ձգտում է Հավաքական Արևմուտքը։

Փաշինյանը երեկ հայտարարելով, թե Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը։ «Էական է արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ ամենախոր և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը,։ Նա հայտարարել է, թե Հայաստանն ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից՝ այդ թվում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ռուսաստանից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է եռակողմ հայտարարությամբ»։

Փաշինյանի մեկ այլ հայտարարություն ուղղակի բացահայտում է նրա և արևմտյան երկրների ուղղակի ցանկաությունը։ «Պիտի ընդգծեմ նաև, որ Լաչինի միջացքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Սա այն է ինչին ձգտում են արևմտյան պետությունները՝ ամեն գնով իրենց ազդեցությունը տարածաշրջանում բարձրացնելու, Ռուսաստանին դուրս մղելու համար, այլապես Արցախից և Ռուսաստանից հնչող կոչերը ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու վերաբերյալ միջազգային հանրությունը աչքաթող չէր անի՝ հստակ գիտակցելով, որ հննց դա կարող էր լինել Արցախի ժողովրդի փրկության իրական հնարավորությունը։

Կարինե Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular