Աշխարհում առաջին երկիրը, որ ընդունել է քրիստոնեությունը. ի՞նչ երկիր է դա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAutoparus.by-ն գրում է, որ քրիստոնեությունը համաշխարհային երեք կրոններից մեկն է, այն տարածված է Հարավային Ամերիկայից մինչև Կորեա։ Ներկայումս աշխարհում կա ավելի քան 2,35 միլիարդ քրիստոնյա: Մինչ հիմա էլ գիտնականները վիճում են, թե ո՞ր պետական կազմավորումն է դարձել աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը։
Հուսալիորեն հայտնի է, որ առաջին քրիստոնյաները հրեաներ են եղել, սակայն երկրի կառավարիչները պաշտոնապես չեն ճանաչել այդ կրոնը և հալածել են առաջին քրիստոնյաներին ավելի քան 300 տարի։
Ավանդություն կա, որ Միջագետքում գտնվող հայ-արաբական Օսրոենա պետության կառավարիչ Աբգար 5-րդը մեր թվարկության 30-33 թվականներին ակտիվորեն նամակագրել է անձամբ Հիսուս Քրիստոսի հետ։ Ըստ ավանդության Ագբարն ընդունել է քրիստոնեությունը և մկրտել իր երկիրը։ Այսինքն ստեղծվել է առաջին քրիստոնեական պետությունը: Սակայն գիտնականները Ագբարի մասին լեգենդը հավաստի ապացույցված չեն համարում։ Օսրոենայում քրիստոնեության ոչ մի նյութական ապացույց չի պահպանվել։
Նաև առաջին քրիստոնյա պետությունը կարող էր լինել Հայաստանը Տրդատ 3-րդ թագավորի օրոք։ Ենթադրվում է, որ նա քրիստոնեություն է ընդունել մեր թվարկության 301 թվականին: Իր գահակալության սկզբում Տրդատ 3-րդը կատաղի ատել է քրիստոնյաներին։ 287 թվականին թագավորը մատաղ անելիս նկատել է, որ իր ուղեկից Գրիգորը, ով ընդունել էր քրիստոնեությունը, հրաժարվում է զոհ մատուցել կուռքերին։ Ըստ ավանդության Տրդատը նրան բանտարկել է, իսկ 13 տարի անց կրկին դիմել է նրան, երբ ծանր հիվանդացել է։ Գրիգորը քրիստոնեական աղոթքների օգնությամբ կարողացել է բժշկել թագավորին, ապա Տրդատն ընդունել է քրիստոնեությունը և մկրտել Հայաստանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը