ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում առաջին երկիրը, որ ընդունել է քրիստոնեությունը. ի՞նչ երկիր է դա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Autoparus.by-ն գրում է, որ քրիստոնեությունը համաշխարհային երեք կրոններից մեկն է, այն տարածված է Հարավային Ամերիկայից մինչև Կորեա։ Ներկայումս աշխարհում կա ավելի քան 2,35 միլիարդ քրիստոնյա: Մինչ հիմա էլ գիտնականները վիճում են, թե ո՞ր պետական ​​կազմավորումն է դարձել աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը։
Հուսալիորեն հայտնի է, որ առաջին քրիստոնյաները հրեաներ են եղել, սակայն երկրի կառավարիչները պաշտոնապես չեն ճանաչել այդ կրոնը և հալածել են առաջին քրիստոնյաներին ավելի քան 300 տարի։


Ավանդություն կա, որ Միջագետքում գտնվող հայ-արաբական Օսրոենա պետության  կառավարիչ Աբգար 5-րդը մեր թվարկության 30-33 թվականներին ակտիվորեն նամակագրել է անձամբ Հիսուս Քրիստոսի հետ։ Ըստ ավանդության Ագբարն ընդունել է քրիստոնեությունը և մկրտել իր երկիրը։ Այսինքն ստեղծվել է առաջին քրիստոնեական պետությունը: Սակայն գիտնականները Ագբարի մասին լեգենդը հավաստի ապացույցված չեն համարում։ Օսրոենայում քրիստոնեության ոչ մի նյութական ապացույց չի պահպանվել։ 


Նաև առաջին քրիստոնյա պետությունը կարող էր լինել Հայաստանը Տրդատ 3-րդ թագավորի օրոք։ Ենթադրվում է, որ նա քրիստոնեություն է ընդունել մեր թվարկության 301 թվականին: Իր գահակալության սկզբում Տրդատ 3-րդը կատաղի ատել է քրիստոնյաներին։ 287 թվականին թագավորը մատաղ անելիս նկատել է, որ իր ուղեկից Գրիգորը, ով ընդունել էր քրիստոնեությունը, հրաժարվում է զոհ մատուցել կուռքերին։ Ըստ ավանդության Տրդատը նրան բանտարկել է, իսկ 13 տարի անց կրկին դիմել է նրան, երբ ծանր հիվանդացել է։ Գրիգորը քրիստոնեական աղոթքների օգնությամբ կարողացել է բժշկել թագավորին, ապա Տրդատն ընդունել է քրիստոնեությունը և մկրտել Հայաստանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular