ԱՄՆ պետքարտուղարի զգուշացումը Փաշինյանին․ թռչում է Մոսկվայի գիրկը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին զրուցել էր Նիկոլ Փաշինայնի հետ, իսկ երեկ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թվիթերում պետքարտուղարի՝ ՀՀ վարչապետի հետ զրույցի վերաբերյալ գրառումը բավականին լուրջ տարակուսանք էր հարուցել, մասնավորապես Բլինքենը նշել էր, թե Փաշինյանին հորդորել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների իմպուլսը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Բլինքենն այս հայտարարությամբ փորձում էր Նիկոլ Փաշինյանին ինչ որ բան հասկացնել, կամ բացատրել, որ արևմտյան պայմանավորվածություններից թռչելու դեպքում լուրջ խնդիրների կարող է բախվել։ Այն որ Փաշինանը գրեթե հրաժարվել է արևմուտքի կողմից իրեն պարտադրված կարգավորման տաևրբերակից գրեթե կասկած չի հարուցում։
Մասնավորապես նա ինքն է նախօրեին Ազգային ժողովում հայտարարել, թե դեռևս հունվարին են ընդունել ռուսական առաջարկները և լիակատար կողմ են դրանց ընդունմանը։ Ռուսական առաջարկների ընդունման վերաբերյալ է խոսում նաև այն փաստը, որ ռուսական ԶԼՄ–ները վերջին շրջանում դադարեցրել են փաշինայանական վարչախմբին ուղղված իրենց քննադատությունները։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է արձանագրել, թե ամիսներ շարունակ ռուսական մեդիան որևէ ծպտուն չէր հանում ՀՀ իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մասին։
Պրահայի հանդիպումից հետո, մեկ օրվա ընթացքում, ամեն ինչ փոխվեց, ռուսական բոլոր հնարավոր մեդիաները հիշեցին Նիկոլ Փաշինյանին, նրա իշխանության վատը լինելու մասին, ընդ որում, երբեմն այդ քննադատություններում անցնում էին սահմանները, անձնական վիրավորանքներ հասցնելով Նիկոլ Փաշինյանին և նրա թիմի անդամներին։ Իսկ արդեն Սոչիի հանդիպումից հետո, ռուսական մեդիան վերադարձել է նախկին ռեժիմին և մոռացել, որ ՀՀ իշխանությունները վատն են։
Ըստ քաղտեխնոլոգի՝ Փաշինյանը երաշխիք է տվել ռուսներին, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի, կամ էլ կստորագրվի բացառապես ռուսական փաստաթուղթը։ Եվ հենց այս հանգամանքով է պայմանավորված Էնթոնի Բլինքենի զանգը Նիկոլ Փաշինյանին։
Մարգարիտա Ավագյան