ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարի զգուշացումը Փաշինյանին․ թռչում է Մոսկվայի գիրկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին զրուցել էր Նիկոլ Փաշինայնի հետ, իսկ երեկ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թվիթերում պետքարտուղարի՝ ՀՀ վարչապետի հետ զրույցի վերաբերյալ գրառումը բավականին լուրջ տարակուսանք էր հարուցել, մասնավորապես Բլինքենը նշել էր, թե Փաշինյանին հորդորել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների իմպուլսը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Բլինքենն այս հայտարարությամբ փորձում էր Նիկոլ Փաշինյանին ինչ որ բան հասկացնել, կամ բացատրել, որ արևմտյան պայմանավորվածություններից թռչելու դեպքում լուրջ խնդիրների կարող է բախվել։ Այն որ Փաշինանը գրեթե հրաժարվել է արևմուտքի կողմից իրեն պարտադրված կարգավորման տաևրբերակից գրեթե կասկած չի հարուցում։

Մասնավորապես նա ինքն է նախօրեին Ազգային ժողովում հայտարարել, թե դեռևս հունվարին են ընդունել ռուսական առաջարկները և լիակատար կողմ են դրանց ընդունմանը։ Ռուսական առաջարկների ընդունման վերաբերյալ է խոսում նաև այն փաստը, որ ռուսական ԶԼՄ–ները վերջին շրջանում դադարեցրել են փաշինայանական վարչախմբին ուղղված իրենց քննադատությունները։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է արձանագրել, թե ամիսներ շարունակ ռուսական մեդիան որևէ ծպտուն չէր հանում ՀՀ իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մասին։

Պրահայի հանդիպումից հետո, մեկ օրվա ընթացքում, ամեն ինչ փոխվեց, ռուսական բոլոր հնարավոր մեդիաները հիշեցին Նիկոլ Փաշինյանին, նրա իշխանության վատը լինելու մասին, ընդ որում, երբեմն այդ քննադատություններում անցնում էին սահմանները, անձնական վիրավորանքներ հասցնելով Նիկոլ Փաշինյանին և նրա թիմի անդամներին։ Իսկ արդեն Սոչիի հանդիպումից հետո, ռուսական մեդիան վերադարձել է նախկին ռեժիմին և մոռացել, որ ՀՀ իշխանությունները վատն են։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Փաշինյանը երաշխիք է տվել ռուսներին, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի, կամ էլ կստորագրվի բացառապես ռուսական փաստաթուղթը։ Եվ հենց այս հանգամանքով է պայմանավորված Էնթոնի Բլինքենի զանգը Նիկոլ Փաշինյանին։

Մարգարիտա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular