Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20-ամյա Հայկ Հակոբյանը միշտ ասում էր՝ գերի ընկնելու փոխարեն ավելի լավ է զոհվել՝ մի քանի թշնամու տանելով հետդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայ զինվոր»-ը ներկայացնում է 20-ամյա Հայկ Հակոբյանի մայրիկի՝ տիկին Էմիրայի զրույցը Գայանե Պողոսյանի հետ:

Ես գիտեմ, թե ինչպես ավարտվեց դիրքի ավագ Հայկ Հակոբյանի 20-ամյա կենսագրությունը: Գիտեմ՝ ինչ եռանդով ու պատասխանատվությամբ էր նա զինակից ընկերների հետ կառուցում դիրքն ու ինչ անձնվիրությամբ էր պաշտպանում Հայրենիքի իր բաժին սահմանն ու մարտական ընկերների կյանքը: Ես զանգել եմ Հայկի մորը, որ նա իր հիշողություններով ամբողջացնի Հայկի կերպարն իմ մտապատկերում:

-Հայկս մանուկ չի եղել,-ասում է տիկին Էլմիրան: Ես նայում եմ տարակուսած:

-Հայկս երբեք չարություն չի արել, չի աղմկել, ամենափոքր տարիքից սրբորեն կատարել է բոլոր հանձնարարություններս: Մի անգամ Հայկիս ընկերներից մեկի տատիկն ասաց. «Բացիր գաղտնիքը, ասա՝ ո՞նց ես դաստիարակել տղայիդ, որ էդքան պարտաճանաչ է ու պատասխանատու: Բակում խաղալիս անընդհատ նայում է ժամացույցին, մեկ էլ խաղի ամենաթունդ պահին ասում է փոքր եղբորը՝ Արտյո՛մ, գնացինք տուն, մամայի ասած ժամն է»: Ես աշխատում էի խանութում, ուշ էի տուն գալիս, փոքր եղբորը թողած Հայկի խնամքին: Ես գիտեի, որ եթե ասել եմ՝ էսինչ ժամին տուն կգնաք, ուրեմն, հաստատապես պիտի գնային:

-Բացեցի՞ք Ձեր գաղտնիքը տատիկի համար:

-Ոչ մի գաղտնիք չկար, ոչ մի առանձնահատուկ բան չէի արել. Հայկս այդպես էր ծնվել. փոքր ժամանակ խաղը վերջացնելուց հետո հավաքում էր խաղալիքները, մեծ տարիքում փայլում էր իր կոկիկությամբ: Հայկս ներքուստ էլ էր կոկիկ՝ ճիշտ, չափավոր, հավասարակշռված: Նրա հոգին լցված էր լույսով, նա զերծ էր հիշաչարությունից: Բոլոր վատ հիշողությունները ինչ-որ հրաշքով ջնջվում-անհետանում էին նրա հոգուց՝ ոչ մի հետք, ոչ մի ստվեր չթողնելով: Լույսը կլանում էր ամեն վատ բան…

Մի անգամ գնացել էինք զորամաս՝ Հայկիս այցելության, ու առիթ եղավ զրուցելու տղայիս ընկերների հետ: Ես նրանց ասացի՝ մի շտապեք դատել մարդկանց, եթե անգամ վստահ եք, որ մարդը մեղավոր է: Որովհետև դուք չգիտեք այն ճանապարհը, որ նա անցել է: Երբ տեսնում եք մեկին, որը սխալ արարք է արել, օգնեք, որ նա հաղթահարի ու ավելի լավը դառնա: Զինվորներն ասացին՝ մենք այդ մտքերը արդեն լսել ենք, ահա թե ումից է սովորել Հայկը: Տղաս բարի էր, ու մարդիկ խմբվում էին նրա շուրջը: Հայկս առաջնորդ էր, կազմակերպիչ, խորհրդատու… Ասեմ՝ ի՞նչ եք մտածում հիմա: Մտածում եք, որ մայր եմ, իմ սիրո գունավոր ակնոցով եմ նայում որդուս:

-Ուղղակի, ուզում եմ, որ Հայկը թերություններ ունենա, հողեղեն լինի: Չգիտեմ՝ ինչու եմ այդպես ուզում…

-Հայկս թերություն չուներ: Դպրոցում ուսուցիչների ու դասընկերների սիրելին էր, բուհում դասախոսներն էին գովեստի խոսքեր շռայլում, բանակում և՛ հրամանատարներն էին հարգում, և՛ զինակիցները: Հրամանատարը Հայկիս ասել էր՝ ուզում եմ ծանոթանալ ծնողներիդ հետ: Ու երբ հանդիպել էր ամուսնուս հետ, ասել էր. «Եթե ամեն վաշտում Հայկի պես երկու զինվոր ունենամ, ամեն ինչ կատարյալ կլինի, որովհետև որտեղ Հայկն է, այնտեղ մաքրություն է, կարգուկանոն, հարգանք միմյանց հանդեպ, ջերմություն: Հայկի կողքին բոլորը պաշտպանված են»:

-Ի՞նչ մասնագիտություն էր սովորում բուհում:

-Իրավաբանություն: Նա արդարության սրված զգացում ուներ, անգամ մանրուքների մեջ անարդարություն չէր հանդուրժում: Նա ուժեղ տղա էր, կամային, վճռական, բայց ատում էր բռնությունը: Նրա կարծիքով՝ ուժը մարդուն տրված է թույլին պաշտպանելու համար:

44-օրյա պատերազմի ժամանակ ընկերներով հավաքվել էին, որ գնան ճակատ:

-Անչափահասներին ո՞վ ճակատ կթողներ:

-Ճիշտ եք, չթողեցին: Նրանք էլ փորձում էին թիկունքից ինչ-որ բանով օգնել ռազմաճակատին: Երկու անգամ արյուն են հանձնել վիրավոր զինվորների համար…Հայկս շատ ծանր տարավ մեր պարտությունը: Մի պահ կոտրվել-հուսահատվել էր: Նա Ռոստովում է ծնվել ու կարող էր չծառայել հայկական բանակում, մանավանդ, բոլորս էլ գիտեինք, որ 44-օրյա պատերազմից հետո խաղաղությունը շատ փխրուն էր ու անկայուն: Չհամաձայնեց: Գնաց բանակ: Ծառայության ժամանակ հուսահատությունն ու հոռետեսական տրամադրություններն անցան, ոգևորվեց: Ջոկի հրամանատար էր, դիրքի ավագ: Ճանաչվել էր տարվա լավագույն դիրքի ավագը: …Տարիուկես ծառայության ընթացքում տղաս ոչ մի գիշեր չէր քնել դիրքում: Ցերեկներն էր քնում, իսկ գիշերները արթուն էր մնում, որ հսկեր: Փառավորվում էի, երբ տեսնում էի, թե որքան սիրով են միմյանց հետ դիրքապահները: Հայկիս ծնունդին բուխանկա հացի վրա մոմեր էին դրել տղերքն ու դուդուկ-դհոլով տոնական տրամադրություն էին ստեղծել դիրքում:

-Ովքե՞ր էին նվագել:

-Ծառայակից ընկերները: …Նրանք միասին էին հիմնել այն դիրքը, որի պաշտպանության ժամանակ էլ միասին զոհվեցին: Շատ վտանգավոր դիրք էր, որովհետև ավելի առաջ էր, քան մյուսները: Թշնամին հարձակվել էր գիշերով, անցել էր թիկունք, մեծ ուժերով օղակել մեր զինվորներին: Սակայն մեր տղաները կատաղի դիմադրել էին երկու ժամ ու չէին թողել, որ թշնամին հասնի դիրքին: Ադրբեջանցիները ճարահատյալ սկսել էին արկակոծել:

-Փրկվողներ եղե՞լ են:

-Երկու հոգի: Նրանցից մեկի մայրը մեր ազգականին ասել էր՝ որդիս Հայկի շնորհիվ է փրկվել, պիտի գնամ, շնորհակալություն հայտնեմ նրա ծնողներին: …Ադրբեջանցիները մեր տղաներին տարել էին իրենց հետ: Էդ ընթացքում իմ հարազատները հույսեր էին փայփայում, որ Հայկս ողջ է, գերի է ընկել: Բայց ես հոգուս խորքում գիտեի, որ Հայկս գերի չի ընկել, որովհետև նա միշտ ասում էր՝ գերի ընկնելու փոխարեն ավելի լավ է՝ զոհվել՝ մի քանի թշնամու տանելով հետդ: Նույնն ասաց նաև Հայկիս հրամանատարը. «Հայկը գերի կընկներ միայն այն ժամանակ, եթե անգիտակից լիներ»:

-Հայկը հիմա «Եռաբլուրո՞ւմ» է:

-Հայկը հիմա մեծ, շատ մեծ լույս է՝ տարրալուծված մեր հոգիներում, որ վառ պահի հույսը, քաջությունը, սերը ու հավատը ապագայի հանդեպ: Հայկը հոգեպարար երգ է, որ խառնվել է մեր արյան հոսքին: Դուք Հայրենիքի համար զոհված հերոսներին «Եռաբլուրում» մի փնտրեք, այլ ձեր ու ձեր սիրելիների, փողոցով ձեզ հանդիպող պատահական անցորդի սրտում՝ որպես մեզ իրար կապող հավերժական կանչ: Հանուն անվախճան Հայաստանի:

-Շատ գեղեցիկ եք ասում: …Ես լսում եմ այդ Երգը, ես զգում եմ այդ Lույսը, ես զգում եմ, թե ինչպես է իմ հոգին կապված Ձեր հոգուն: Հանուն անվախճան Հայաստանի …Ու Ձեզ մխիթարելու կարիք չկա:

-Ախր, ես չասացի, որ Հայկս ծնված օրվանից երգում էր: Այնքան լավ էր երգում: Բոլոր հավաքույթների ժամանակ Հայկիս խնդրում էին երգել, իսկ նա չէր մերժում, իր անուշ, զուլալ ձայնով երգում էր ամենագեղեցիկ երգերը: Ինձ համար կարող էր ժամերով երգել: Այն ամենը, ինչը չէր կարող ասել բառերով, երգով էր ասում:…Ինձ մխիթարություն պետք չէ. տղաս անվերջ երգում է ինձ համար…

Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»
Самое популярное