Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

20-ամյա Հայկ Հակոբյանը միշտ ասում էր՝ գերի ընկնելու փոխարեն ավելի լավ է զոհվել՝ մի քանի թշնամու տանելով հետդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայ զինվոր»-ը ներկայացնում է 20-ամյա Հայկ Հակոբյանի մայրիկի՝ տիկին Էմիրայի զրույցը Գայանե Պողոսյանի հետ:

Ես գիտեմ, թե ինչպես ավարտվեց դիրքի ավագ Հայկ Հակոբյանի 20-ամյա կենսագրությունը: Գիտեմ՝ ինչ եռանդով ու պատասխանատվությամբ էր նա զինակից ընկերների հետ կառուցում դիրքն ու ինչ անձնվիրությամբ էր պաշտպանում Հայրենիքի իր բաժին սահմանն ու մարտական ընկերների կյանքը: Ես զանգել եմ Հայկի մորը, որ նա իր հիշողություններով ամբողջացնի Հայկի կերպարն իմ մտապատկերում:

-Հայկս մանուկ չի եղել,-ասում է տիկին Էլմիրան: Ես նայում եմ տարակուսած:

-Հայկս երբեք չարություն չի արել, չի աղմկել, ամենափոքր տարիքից սրբորեն կատարել է բոլոր հանձնարարություններս: Մի անգամ Հայկիս ընկերներից մեկի տատիկն ասաց. «Բացիր գաղտնիքը, ասա՝ ո՞նց ես դաստիարակել տղայիդ, որ էդքան պարտաճանաչ է ու պատասխանատու: Բակում խաղալիս անընդհատ նայում է ժամացույցին, մեկ էլ խաղի ամենաթունդ պահին ասում է փոքր եղբորը՝ Արտյո՛մ, գնացինք տուն, մամայի ասած ժամն է»: Ես աշխատում էի խանութում, ուշ էի տուն գալիս, փոքր եղբորը թողած Հայկի խնամքին: Ես գիտեի, որ եթե ասել եմ՝ էսինչ ժամին տուն կգնաք, ուրեմն, հաստատապես պիտի գնային:

-Բացեցի՞ք Ձեր գաղտնիքը տատիկի համար:

-Ոչ մի գաղտնիք չկար, ոչ մի առանձնահատուկ բան չէի արել. Հայկս այդպես էր ծնվել. փոքր ժամանակ խաղը վերջացնելուց հետո հավաքում էր խաղալիքները, մեծ տարիքում փայլում էր իր կոկիկությամբ: Հայկս ներքուստ էլ էր կոկիկ՝ ճիշտ, չափավոր, հավասարակշռված: Նրա հոգին լցված էր լույսով, նա զերծ էր հիշաչարությունից: Բոլոր վատ հիշողությունները ինչ-որ հրաշքով ջնջվում-անհետանում էին նրա հոգուց՝ ոչ մի հետք, ոչ մի ստվեր չթողնելով: Լույսը կլանում էր ամեն վատ բան…

Մի անգամ գնացել էինք զորամաս՝ Հայկիս այցելության, ու առիթ եղավ զրուցելու տղայիս ընկերների հետ: Ես նրանց ասացի՝ մի շտապեք դատել մարդկանց, եթե անգամ վստահ եք, որ մարդը մեղավոր է: Որովհետև դուք չգիտեք այն ճանապարհը, որ նա անցել է: Երբ տեսնում եք մեկին, որը սխալ արարք է արել, օգնեք, որ նա հաղթահարի ու ավելի լավը դառնա: Զինվորներն ասացին՝ մենք այդ մտքերը արդեն լսել ենք, ահա թե ումից է սովորել Հայկը: Տղաս բարի էր, ու մարդիկ խմբվում էին նրա շուրջը: Հայկս առաջնորդ էր, կազմակերպիչ, խորհրդատու… Ասեմ՝ ի՞նչ եք մտածում հիմա: Մտածում եք, որ մայր եմ, իմ սիրո գունավոր ակնոցով եմ նայում որդուս:

-Ուղղակի, ուզում եմ, որ Հայկը թերություններ ունենա, հողեղեն լինի: Չգիտեմ՝ ինչու եմ այդպես ուզում…

-Հայկս թերություն չուներ: Դպրոցում ուսուցիչների ու դասընկերների սիրելին էր, բուհում դասախոսներն էին գովեստի խոսքեր շռայլում, բանակում և՛ հրամանատարներն էին հարգում, և՛ զինակիցները: Հրամանատարը Հայկիս ասել էր՝ ուզում եմ ծանոթանալ ծնողներիդ հետ: Ու երբ հանդիպել էր ամուսնուս հետ, ասել էր. «Եթե ամեն վաշտում Հայկի պես երկու զինվոր ունենամ, ամեն ինչ կատարյալ կլինի, որովհետև որտեղ Հայկն է, այնտեղ մաքրություն է, կարգուկանոն, հարգանք միմյանց հանդեպ, ջերմություն: Հայկի կողքին բոլորը պաշտպանված են»:

-Ի՞նչ մասնագիտություն էր սովորում բուհում:

-Իրավաբանություն: Նա արդարության սրված զգացում ուներ, անգամ մանրուքների մեջ անարդարություն չէր հանդուրժում: Նա ուժեղ տղա էր, կամային, վճռական, բայց ատում էր բռնությունը: Նրա կարծիքով՝ ուժը մարդուն տրված է թույլին պաշտպանելու համար:

44-օրյա պատերազմի ժամանակ ընկերներով հավաքվել էին, որ գնան ճակատ:

-Անչափահասներին ո՞վ ճակատ կթողներ:

-Ճիշտ եք, չթողեցին: Նրանք էլ փորձում էին թիկունքից ինչ-որ բանով օգնել ռազմաճակատին: Երկու անգամ արյուն են հանձնել վիրավոր զինվորների համար…Հայկս շատ ծանր տարավ մեր պարտությունը: Մի պահ կոտրվել-հուսահատվել էր: Նա Ռոստովում է ծնվել ու կարող էր չծառայել հայկական բանակում, մանավանդ, բոլորս էլ գիտեինք, որ 44-օրյա պատերազմից հետո խաղաղությունը շատ փխրուն էր ու անկայուն: Չհամաձայնեց: Գնաց բանակ: Ծառայության ժամանակ հուսահատությունն ու հոռետեսական տրամադրություններն անցան, ոգևորվեց: Ջոկի հրամանատար էր, դիրքի ավագ: Ճանաչվել էր տարվա լավագույն դիրքի ավագը: …Տարիուկես ծառայության ընթացքում տղաս ոչ մի գիշեր չէր քնել դիրքում: Ցերեկներն էր քնում, իսկ գիշերները արթուն էր մնում, որ հսկեր: Փառավորվում էի, երբ տեսնում էի, թե որքան սիրով են միմյանց հետ դիրքապահները: Հայկիս ծնունդին բուխանկա հացի վրա մոմեր էին դրել տղերքն ու դուդուկ-դհոլով տոնական տրամադրություն էին ստեղծել դիրքում:

-Ովքե՞ր էին նվագել:

-Ծառայակից ընկերները: …Նրանք միասին էին հիմնել այն դիրքը, որի պաշտպանության ժամանակ էլ միասին զոհվեցին: Շատ վտանգավոր դիրք էր, որովհետև ավելի առաջ էր, քան մյուսները: Թշնամին հարձակվել էր գիշերով, անցել էր թիկունք, մեծ ուժերով օղակել մեր զինվորներին: Սակայն մեր տղաները կատաղի դիմադրել էին երկու ժամ ու չէին թողել, որ թշնամին հասնի դիրքին: Ադրբեջանցիները ճարահատյալ սկսել էին արկակոծել:

-Փրկվողներ եղե՞լ են:

-Երկու հոգի: Նրանցից մեկի մայրը մեր ազգականին ասել էր՝ որդիս Հայկի շնորհիվ է փրկվել, պիտի գնամ, շնորհակալություն հայտնեմ նրա ծնողներին: …Ադրբեջանցիները մեր տղաներին տարել էին իրենց հետ: Էդ ընթացքում իմ հարազատները հույսեր էին փայփայում, որ Հայկս ողջ է, գերի է ընկել: Բայց ես հոգուս խորքում գիտեի, որ Հայկս գերի չի ընկել, որովհետև նա միշտ ասում էր՝ գերի ընկնելու փոխարեն ավելի լավ է՝ զոհվել՝ մի քանի թշնամու տանելով հետդ: Նույնն ասաց նաև Հայկիս հրամանատարը. «Հայկը գերի կընկներ միայն այն ժամանակ, եթե անգիտակից լիներ»:

-Հայկը հիմա «Եռաբլուրո՞ւմ» է:

-Հայկը հիմա մեծ, շատ մեծ լույս է՝ տարրալուծված մեր հոգիներում, որ վառ պահի հույսը, քաջությունը, սերը ու հավատը ապագայի հանդեպ: Հայկը հոգեպարար երգ է, որ խառնվել է մեր արյան հոսքին: Դուք Հայրենիքի համար զոհված հերոսներին «Եռաբլուրում» մի փնտրեք, այլ ձեր ու ձեր սիրելիների, փողոցով ձեզ հանդիպող պատահական անցորդի սրտում՝ որպես մեզ իրար կապող հավերժական կանչ: Հանուն անվախճան Հայաստանի:

-Շատ գեղեցիկ եք ասում: …Ես լսում եմ այդ Երգը, ես զգում եմ այդ Lույսը, ես զգում եմ, թե ինչպես է իմ հոգին կապված Ձեր հոգուն: Հանուն անվախճան Հայաստանի …Ու Ձեզ մխիթարելու կարիք չկա:

-Ախր, ես չասացի, որ Հայկս ծնված օրվանից երգում էր: Այնքան լավ էր երգում: Բոլոր հավաքույթների ժամանակ Հայկիս խնդրում էին երգել, իսկ նա չէր մերժում, իր անուշ, զուլալ ձայնով երգում էր ամենագեղեցիկ երգերը: Ինձ համար կարող էր ժամերով երգել: Այն ամենը, ինչը չէր կարող ասել բառերով, երգով էր ասում:…Ինձ մխիթարություն պետք չէ. տղաս անվերջ երգում է ինձ համար…

Միջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել
Ամենադիտված