Բայդենը ներում է շնորհել բարձրաստիճան թալիբին՝ գերի ընկած ամերիկացու ազատ արձակման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել թալիբների ներկայացուցիչներից մեկին՝ ի պատասխան գերության մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆրերիքսին ազատ արձակելու աֆղանական կողմի որոշմանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։
Նախօրեին տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնն ազատ է արձակել Բաշիր Նուրզայեին, ով Կուբայի Գուանտանամոյի Բեյում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի բանտում պահվող վերջին աֆղան գերին էր։ Նուրզայեն համարվում է թալիբների հիմնադիր Մոհամմադ Օմար Մուջահիդի ամենամոտ գործընկերներից մեկը։
ԱՄՆ իշխանությունները Քաբուլի օդանավակայանում Նուրզայեին հանձնել են թալիբներին։
Ավելի վաղ «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչները օգոստոսի 31-ը հայտարարել էին Աֆղանստանում պետական տոն՝ ի պատիվ երկրից ամերիկացի զինվորականների դուրսբերման տարեդարձի։