ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը ներում է շնորհել բարձրաստիճան թալիբին՝ գերի ընկած ամերիկացու ազատ արձակման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել թալիբների ներկայացուցիչներից մեկին՝ ի պատասխան գերության մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆրերիքսին ազատ արձակելու աֆղանական կողմի որոշմանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։

Նախօրեին տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնն ազատ է արձակել Բաշիր Նուրզայեին, ով Կուբայի Գուանտանամոյի Բեյում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի բանտում պահվող վերջին աֆղան գերին էր։ Նուրզայեն համարվում է թալիբների հիմնադիր Մոհամմադ Օմար Մուջահիդի ամենամոտ գործընկերներից մեկը։

ԱՄՆ իշխանությունները Քաբուլի օդանավակայանում Նուրզայեին հանձնել են թալիբներին։

Ավելի վաղ «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչները օգոստոսի 31-ը հայտարարել էին Աֆղանստանում պետական ​​տոն՝ ի պատիվ երկրից ամերիկացի զինվորականների դուրսբերման տարեդարձի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular