«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է Պրո Սեստոյին, Մխիթարյանը մասնակցել է խաղին
ՍՊՈՐՏԱյսօր՝ հուլիսի 28-ին, «Ինտեր»–ը Sunning Training Centre-ում մարզումային խաղ է անցկացրել Սերիա C-ն ներկայացնող «Պրո Սեստոյի» հետ և հաղթել 6։1 հաշվով։
Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը։ Մեկական անգամ աչքի են ընկել Ռոմելու Լուկակուն, Հական Չալհանողլուն, Միլան Շկրինյարն ու Ռաուլ Բելանովան։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին։
«Ինտեր»-ը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին՝ մրցելով ֆրանսիական «Լիոնի» հետ:
Աղբյուր` ArmSport.am