ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է Պրո Սեստոյին, Մխիթարյանը մասնակցել է խաղին

ՍՊՈՐՏ

Այսօր՝ հուլիսի 28-ին, «Ինտեր»–ը Sunning Training Centre-ում մարզումային խաղ է անցկացրել Սերիա C-ն ներկայացնող «Պրո Սեստոյի» հետ և հաղթել 6։1 հաշվով։

Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը։ Մեկական անգամ աչքի են ընկել Ռոմելու Լուկակուն, Հական Չալհանողլուն, Միլան Շկրինյարն ու Ռաուլ Բելանովան։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին։

«Ինտեր»-ը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին՝ մրցելով ֆրանսիական «Լիոնի» հետ:

Աղբյուր` ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular