Ծանոթ ու միարժամանակ անհայտ…երաժշտական գործիք զանգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶանգը գմբեթավոր հարվածային գործիք է, որի ներսում կա լեզվակ: Զանգի ձայնը առաջանում է գործիքի ներքին պատերին լեզվակի հարվածից: Կան նաև զանգեր, որոնք չունեն լեզվակ, դրանց արտաքին պատերին հարվածում են հատուկ մուրճով կամ փայտիկով: Նյութը, որից պատրաստվում է զանգը, հիմնականում բրոնզն է, բայց մեր օրերում զանգերը հաճախ պատրաստում են ապակուց, արծաթից և նույնիսկ չուգունից:
Զանգը հին երաժշտական գործիք է: Առաջին զանգը Չինաստանում հայտնվել է մ.թ.ա. 23-րդ դարում: Այն եղել է բավականին փոքր և ձուլված է եղել երկաթից: Դրանից որոշ ժամանակ անց Չինաստանում ստեղծել են երաժշտական գործիք, որը ուներ տարբեր չափերի և տրամագծի մի քանի տասնյակ զանգեր: Նման գործիքը առանձնանում էր իր բազմաբնույթ ձայնով և կոլորիտով:
Եվրոպայում զանգի նման մի գործիք հայտնվել է Չինաստանում նման գործիքի հայտնվելուց մի քանի հազար տարի անց, և կոչվել է Կարիլոն: Մարդիկ, ովքեր ապրում էին այդ օրերին, այդ գործիքը համարել են հեթանոսության խորհրդանիշ: Եվ դա մեծամասամբ Գերմանիայում տարածված զանգի մասին մի հին ավանդության շնորհիվ, որը կոչվում էր «Խոզի որս»: Ըստ ավանդության խոզերի նախիրը գտել է հին
զանգ ցեխի հսկայական կույտի մեջ: Մարդիկ այն կարգի են բերել, կախել զանգակատան վրա, բայց զանգը սկսել է ցույց տալ իր որոշակի «հեթանոսական էություն»-ը՝ ձայն չի հանել, քանի դեռ այն չի օծվել տեղի քահանաների կողմից: Դարեր են անցել, և Եվրոպայի Ուղղափառ եկեղեցիներում զանգերը դարձել են հավատքի խորհրդանիշներ: Ռուսաստանում առաջին զանգը հայտնվել է 10-րդ դարի վերջին, գրեթե քրիստոնեության ընդունման հետ միաժամանակ: 15-րդ դարի կեսերին մարդիկ սկսել են մեծ չափերի զանգեր ձուլել, քանի որ հայտնվել են մետաղաձուլման գործարաններ: Երբ զանգերը հնչեցվել են, մարդիկ հավաքվել են քարոզների կամ վեչեի ժողովների: Ռուսաստանում անգամ տպավորիչ չափերի զանգ է պատրաստվել, դա «ցար զանգ»-ն է, որը շատ մեծ է և շատ բարձր ձայն է արձակում, այդ զանգի զանգը լսվում էր մեծ հեռավորությունների վրա:
17-րդ դարի սկզբին Մոսկվայի զանգակատան վրա եղել է 5-6 զանգ, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 2 ցենտներ: Ռուսական զանգերը «լեզվական» զանգեր են, քանի որ դրանցից ձայնը գալիս էր այն ժամանակ, երբ լեզվակը շարժվում է: Եվրոպական գործիքներում ձայն է առաջանում այն ժամանակ, երբ
զանգն է շարժվում, կամ երբ դրան հարվածում են հատուկ մուրճով: Սա հերքում է այն կարծիքը, որ եկեղեցու զանգերը Ռուսաստան են մտել արևմտյան երկրներից: Բացի այդ, զանգ հնչեցնելու ռուսական մեթոդը հնարավորություն է տալիս չվնասել զանգը և հետևաբար հնարավոր է դարձել տպավորիչ չափերի զանգեր ստեղծել:
Ներկայումս զանգերը օգտագործվում են ոչ միայն զանգակատանը, երաժշտական զանգերը համարվում են ձայնի որոշակի հաճախականությամբ լիարժեք երաժշտական գործիքներ: Երաժշտության մեջ օգտագործվում են տարբեր չափերի զանգեր, որքան փոքր է զանգը, այնքան բարձր է նրա ձայնը: Կոմպոզիտորներն այդ գործիքը օգտագործում են մեղեդին ընդգծելու համար: Փոքր զանգերի ղողանջ սիրել են օգտագործել իրենց ստեղծագործություններում այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Հենդելը և Բախը: Ժամանակի ընթացքում փոքր զանգերին սկսել են հարմարեցնել հատուկ ստեղնաշարեր, որը հեշտացնում է դրանց վրա նվագելը: Նման գործիք օգտագործվել է «Կախարդական սրինգ» օպերայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը