ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…երաժշտական գործիք զանգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Զանգը գմբեթավոր հարվածային գործիք է, որի ներսում կա լեզվակ: Զանգի ձայնը առաջանում է գործիքի ներքին պատերին լեզվակի հարվածից: Կան նաև զանգեր, որոնք չունեն լեզվակ, դրանց արտաքին պատերին հարվածում են հատուկ մուրճով կամ փայտիկով: Նյութը, որից պատրաստվում է զանգը, հիմնականում բրոնզն է, բայց մեր օրերում զանգերը հաճախ պատրաստում են ապակուց, արծաթից և նույնիսկ չուգունից:
Զանգը հին երաժշտական ​​գործիք է: Առաջին զանգը Չինաստանում հայտնվել է մ.թ.ա. 23-րդ դարում: Այն եղել է բավականին փոքր և ձուլված է եղել երկաթից: Դրանից որոշ ժամանակ անց Չինաստանում ստեղծել են երաժշտական գործիք, որը ուներ տարբեր չափերի և տրամագծի մի քանի տասնյակ զանգեր: Նման գործիքը առանձնանում էր իր բազմաբնույթ ձայնով և կոլորիտով:

Եվրոպայում զանգի նման մի գործիք հայտնվել է Չինաստանում նման գործիքի հայտնվելուց մի քանի հազար տարի անց, և կոչվել է Կարիլոն: Մարդիկ, ովքեր ապրում էին այդ օրերին, այդ գործիքը համարել են հեթանոսության խորհրդանիշ: Եվ դա մեծամասամբ Գերմանիայում տարածված զանգի մասին մի հին ավանդության շնորհիվ, որը կոչվում էր «Խոզի որս»: Ըստ ավանդության խոզերի նախիրը գտել է հին
զանգ ցեխի հսկայական կույտի մեջ: Մարդիկ այն կարգի են բերել, կախել զանգակատան վրա, բայց զանգը սկսել է ցույց տալ իր որոշակի «հեթանոսական էություն»-ը՝ ձայն չի հանել, քանի դեռ այն չի օծվել տեղի քահանաների կողմից: Դարեր են անցել, և Եվրոպայի Ուղղափառ եկեղեցիներում զանգերը դարձել են հավատքի խորհրդանիշներ: Ռուսաստանում առաջին զանգը հայտնվել է 10-րդ դարի վերջին, գրեթե քրիստոնեության ընդունման հետ միաժամանակ: 15-րդ դարի կեսերին մարդիկ սկսել են մեծ չափերի զանգեր ձուլել, քանի որ հայտնվել են մետաղաձուլման գործարաններ: Երբ զանգերը հնչեցվել են, մարդիկ հավաքվել են քարոզների կամ վեչեի ժողովների: Ռուսաստանում անգամ տպավորիչ չափերի զանգ է պատրաստվել, դա «ցար զանգ»-ն է, որը շատ մեծ է և շատ բարձր ձայն է արձակում, այդ զանգի զանգը լսվում էր մեծ հեռավորությունների վրա:

17-րդ դարի սկզբին Մոսկվայի զանգակատան վրա եղել է 5-6 զանգ, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 2 ցենտներ: Ռուսական զանգերը «լեզվական» զանգեր են, քանի որ դրանցից ձայնը գալիս էր այն ժամանակ, երբ լեզվակը շարժվում է: Եվրոպական գործիքներում ձայն է առաջանում այն ժամանակ, երբ
զանգն է շարժվում, կամ երբ դրան հարվածում են հատուկ մուրճով: Սա հերքում է այն կարծիքը, որ եկեղեցու զանգերը Ռուսաստան են մտել արևմտյան երկրներից: Բացի այդ, զանգ հնչեցնելու ռուսական մեթոդը հնարավորություն է տալիս չվնասել զանգը և հետևաբար հնարավոր է դարձել տպավորիչ չափերի զանգեր ստեղծել:
Ներկայումս զանգերը օգտագործվում են ոչ միայն զանգակատանը, երաժշտական ​ զանգերը համարվում են ձայնի որոշակի հաճախականությամբ լիարժեք երաժշտական գործիքներ: Երաժշտության մեջ օգտագործվում են տարբեր չափերի զանգեր, որքան փոքր է զանգը, այնքան բարձր է նրա ձայնը: Կոմպոզիտորներն այդ գործիքը օգտագործում են մեղեդին ընդգծելու համար: Փոքր զանգերի ղողանջ սիրել են օգտագործել իրենց ստեղծագործություններում այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Հենդելը և Բախը: Ժամանակի ընթացքում փոքր զանգերին սկսել են հարմարեցնել հատուկ ստեղնաշարեր, որը հեշտացնում է դրանց վրա նվագելը: Նման գործիք օգտագործվել է «Կախարդական սրինգ» օպերայում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular