Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան սարսափած է Թրամփի քայլերից. ի՞նչ հետևություն պիտի անի Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

- Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ վերլուծում ԱՄՆ նախագահ Թրամփի քայլերը նախագահության առաջին օրերին: Երբ նա թեկնածու էր, հետո՝ ընտրված նախագահ, շատ լուրջ մտավախություններ կային, որ եթե նա իրականացնի այն, ինչ խոստանում է, դա շատ ծանր հետևանքներ կունենա թե՛ Արևմուտքի, թե՛ Եվրոպայի համար: Հետո շատ փորձագետներ սկսեցին կանխատեսել, որ դա այնքան էլ այդպես չէ. Թրամփ նախագահը զգալիորեն տարբերվելու է թեկնածու Թրամփից, բայց կարծես թե Թրամփը սկսել է հետևողականորեն կյանքի կոչել իր նախընտրական խոստումները՝ միգրացիոն քաղաքականության խստացումից մինչև մի շարք այլ կարևոր հրամանագրերի ստորագրում:

- Կարծում եմ՝ ամենակարևորը հենց ամերիկացիների արձագանքն է, և այդ առումով շատ հետաքրքիր է, որ մեր ժամանակով այսօր առավոտյան տպագրվեց Գելափի հարցումը: Այդ հարցումներն անցկացվում են, բայց որևէ անգամ հարցումը չէր անցկացվել նախագահի՝ աշխատանքի անցնելուց մեկ շաբաթ հետո, և աննախադեպ արդյունք գրանցվեց, կրկնում եմ՝ դա ամերիկյան Գելափի ծառայությունն էր հայտնել, դրանք պաշտոնական տվյալներ են, որ նախագահության սկզբից 8 օր հետո Թրամփի գնահատականը բացասական է, ամերիկացիների դժգոհությունները ավելի քան 51-52 տոկոս են: Համեմատության համար պետք է ասել, որ Օբամայի դեպքում դա տևեց 1000 օր՝ համարյա 3 տարի: Ամենամոտը Բիլ Քլինթոնի արդյունքն է, որը 530 օր հետո էր գրանցել բացասական արդյունք, և Ռեյգանը, որը այդպիսի արդյունք էր գրանցել մոտավորապես 730 օր հետո: 8 օր անց նման արդյունքը, այն էլ՝ ազգային մասշտաբով, աննախադեպ է:

- Եվ անցկացվում են բողոքի ցույցեր խոշոր քաղաքներում:

-Ոչ միայն բողոքի ցույցերն են հետաքրքիր, որովհետև բողոքի ցույցերը կարող են լինել ավելի քան 60 միլիոն մարդկանց կողմից, որոնք քվեարկել են նրա դեմ, դա դեռ ոչինչ չէր ասի: Բայց մենք տեսնում ենք ավելի աննախադեպ բաներ. 16 նահանգների դատավորները և դատախազներն են հայտարարել, որ Թրամփի որոշումներից մեկը՝ կոնկրետ փոփոխությունները ներգաղթյալների ընդունման կարգի մասին, հակասահմանադրական են: Դա նախաձեռնել էր Նյու Յուրքի դաշնային դատավոր Էն Դոնելին, և 24 ժամվա ընթացքում նրան միացել են 16 նահանգներից դատավորներ և դատախազներ, և դա շարունակվում է: Մի քանի օդանավակայաններում ոչ միայն ցույցեր են գնում, այլև ցուցարարներին փաստաբաններ են միացել, հարյուրավոր փաստաբաններ, մարդիկ, ովքեր հոմանիշ են ագահության և նման բաների, անվճար աշխատում են հենց օդանավակայաններում՝ պաշտպանելով օտար երկրների քաղաքացիների իրավունքները, սա շատ բան է ասում, բայց դա իհարկե կարող է փոխվել, դա դեռ կարելի է շտկել, իսկ այն, ինչ դժվար է փոխել, միջազգային կարգի ցնցումներ են: Դա հասկանալու համար պետք է մի փոքր խորանալ պատմության մեջ: Ինչպես հայտնի է՝ մեր բոլոր խնդիրները տգիտությունից են առաջանում: Եվրոպական երկու վերջին խոշորագույն պատերազմները, որոնք անվանում են համաշխարհային պատերազմներ, սկսվել են մի պարզ պատճառով՝ Եվրոպայում երկար ժամանակ փնտրվում էր ուժի կենտրոն, երբ այդ ուժի կենտրոնները բախման մեջ էին: Դա սկսվել է 500 տարի առաջ, երբ, օրինակ, Մեծ Բրիտանիան Իսպանիայի հետ էր մրցակցում մայրցամաքում գերիշխանության համար: Հետո մրցակցում էին Ֆրանսիան և Բրիտանիան, հետո՝ Գերմանիան և Ֆրանսիան, 19-րդ դարում միացան Ռուսաստանը, Ավստրո-Հունգարիան, և այդ բախումներում փնտրվում էր Եվրոպայի ուժի կենտրոնը: Դա շատ թանկ էր նստում Եվրոպայի վրա: Մենք գիտենք՝ քանի տասնյակ միլիոնների կյանք կորցրեցին եվրոպացիները, մենք հայերս շատ թանկ վճարեցինք՝ Առաջին համաշխարհային պատերազմում կորցնելով մեր պատմական տարածքերի և մեր ազգի կեսից ավելին: Այս ամենը այդ քաղաքական ելևէջների պատճառով էր, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց աննախադեպ վիճակ: Երկու պատերազմների արդյունքն էլ կանխորոշեց Միացյալ Նահանգների դիրքրոշումը: Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան գրեթե հասել էր Փարիզի արվարձանները, և Ռուսաստանը արդեն խաղից դուրս էր, Բրիտանիան դուրս էր բերել զորքերը եվրոպական ճակատներից, Ֆրանսիան պարտվում էր: Ինչո՞ւ պարտվեց Գերմանիան: Կրկնում եմ՝ նա արդեն հասել էր Փարիզի արվարձաններ, և հանկարծ ստորագրվում է ստորացուցիչ Վերսալի պայմանագիրը, որով Գերմանիան վերածվում է պարտություն կրած երկրի: Հիմնական պատճառն այն էր, որ ԱՄՆ նախագահ Վիլսոնը փոխեց Սահմանադրությունը և առաջին անգամ թույլ տվեց Ամերիկայի զորքերին դուրս գալ ԱՄՆ սահմաններից: Գերմանիան հասկացավ, որ երրորդ ճակատին՝ ԱՄՆ-ից եկած զորքին արդեն չի կարող դիմակայել:

Եվ նույնը կատարվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ ձևավորվեց այսպես կոչված՝ երկրորդ ճակատը: ԱՄՆ զորքերը ոչ միայն Ճապոնիայի դեմ, այլ նաև Եվրոպա մայրցամաքում օգնեցին վերջնականապես ջախջախել նացիստական Գերմանիային: Էլ չեմ ասում տնտեսական և ռազմական օգնության մասին: Դրանից հետո ստեղծվեց այսպիսի վիճակ՝ Եվրոպայում ուժի կենտրոնը վերացավ: Եվրոպան հանձնեց իր ուժը Միացյալ Նահանգերին, դա էր գինը, և դա ապահովեց աննախադեպ երկար խաղաղություն և բարգավաճում: Եվրոպան բարգավաճեց շնորհիվ նրա, որ չէր պահում հզոր բանակներ, ինչպես առաջ, և չէր կատարում վիթխարի ռազմական ծախսեր: Այդ դերն իր վրա վերցրեց Միացյալ Նահանգները, և կենտրոնները գլոբալ առումով տեղափոխվեցին Մոսկվա և Վաշինգտոն: Բոլորս հիշում ենք՝ ինչով դա ավարտվեց. Վաշինգտոնը մնաց միայնակ առանցքը, և դա շարունակում էր ապահովել կայունություն: Ֆրենսիս Ֆուկույաման դրանից հետո գրեց իր աշխարհահռչակ գիրքը՝ «Պատմության վերջը և վերջին մարդը», որ պատմությունը, որպես քաղաքակրթությունների բախում, ավարտվել է, հիմա սկսվել է ուրիշ պատմություն: Ոչ թե աշխարհի վերջն է, այլ պատերազմների վերջը: Պարզվեց, որ նա սխալվել է: Բայց խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ ահա ինչին է փորձում միջամտել և ինչն է փորձում փոխել նախագահ Թրամփը, և ահա ինչու է այդքան սարսափած և ցնցված Եվրոպան, որովհետև Եվրոպան իրեն դավաճանված է զգում: Նա 70 տարի շարունակ կատարում էր ԱՄՆ-ի հետ այդ պայմանագիրը: Նա հրաժարվեց ռազմական գերակայությունից՝ դա հանձնելով ԱՄՆ-ին՝ փոխարենը, ըստ էության, դառնալով երկիր Ամերիկայի հետ: ՆԱՏՕ-ն փաստորեն իրական գերտերություն է, դա միացյալ պետություն է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի: Թրամփը գուցե դա չի հասկանում, որովհետև այնպիսի արագությամբ, որով նա դեմոնտաժեց համաշխարհային համակարգը, աննախադեպ է, և այստեղ որևէ բան կանխատեսելն իհարկե դժվար է:

Ամերիկան իր մեջ ուժ է փնտրում և պետք է գտնի՝ մնալ հանրապետություն: Մնալ հանրապետություն՝ նշանակում է կարողանալ պահպանել իշխանության թևերի բաժանումը և կարողանալ հավասարակշռել գործադիր իշխանության քաղաքական խուլիգանությունը, որը մենք տեսնում ենք հիմա: Կոնգրեսում, Սենատում դա դեռ չի երևում, գնում է խուլ մռնչոց, պայքար: Երրորդ իշխանությունը՝ դատական համակարգը, արդեն ընդվզել է, իսկ 4-րդ իշխանությունը՝ մամուլը, փաստորեն իրական պատերազմ է հայտարարել առաջինին՝ գործադիր իշխանությանը: Ահա՝ ինչ է կատարվում ԱՄՆ-ում: Եվ Եվրոպան, փաստրեն, շնորհիվ Գերմանիայի շատ կոշտ և ազնիվ դիրքրոշմանը, տիկին Մերկելի խստագույն և պահանջկոտ դիրքին, կարողանում է նաև պատմության դասեր տալ: Տիկին Մերկելը երկու օր առաջ հիշեցրեց Թրամփին հիմնական միջազգային օրենքների, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի մասին, ըստ որի փախստականները դիտվում են որպես պատերազմի և պատմական կոնֆլիկտների զոհեր և պաշտպանվում են միջազգային կոնվենցիաներով, որը ստորագրել է նաև ԱՄՆ-ը: Տիկին Մերկելը պահանջեց, որ Ամերիկան կատարի իր վրա վերցրած հիմնական միջազգային պարտականությունները: Պարզ է, որ խոսքը ոչ միայն Ժնևյան կոնվենցիայի մասին է: Սա ընդամենը օրինակ էր: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը վերջերս ԱՄՆ-ում էր՝ որպես եվրոպական առաջին և Ամերիկայում ամենակարևոր երկրի ղեկավար, շատ մեղմ էր ձևակերպում իր հարցերը, սակայն վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ նա նույնպես չխորշեց բավական կոշտ ուղերձ ուղարկել դրսից՝ արդեն ասելով, որ Բրիտանիան չի կարող համաձայնել նման խտրականության հետ և պաշտպանելու է իր քաղաքացիների շահերը: Բանն այն է, որ Բրիտանիան, որպես նախկին գերտերություն, պահպանում է կրկնակի քաղաքացիություն այն երկրներում, որոնց քաղաքացիներին արգելված է մտնել ԱՄՆ, այսինքն՝ Եգիպտոսը, Իրանը, Իրաքը: Այնտեղ կան մարդիկ, ովքեր նաև բրիտանական քաղաքացիություն ունեն, և Թերեզա Մեյը հասկացրեց, որ դա արդեն նաև մեր պահանջն է լինելու: Եվ այսպես շարունակ:

Պարզ է, որ այս ամենի մեջ ավելի քիչ է երևում Պուտինի դերը, սակայն դա իրականում չի կարելի մոռանալ, որովհետև միամտություն է ներգաղթյալների, փախստականների ճգնաժամի հետևում չտեսնել ռուսական ազդեցությունը: Սկսած 1950-ականներից, երբ Խրուշչովը մտավ Եգիպտոս, Սիրիա, Հորդանան, Միջին Արևելք և մինչև 1979 թ., երբ որ ԽՍՀՄ-ը Բրեժնևի օրոք առաջին անգամ նաև զորքեր մտցրեց Աֆղանստան, ԽՍՀՄ-ը և հիմա Ռուսաստանը, որը Սիրիա է զորքեր ուղարկել, ոչ միայն կարևորագույն մասնակից է, այլ նաև պատերազմի հրահրող է: Անշուշտ, նա միշտ կողմնակալ է, նա սնում է այդ տարածաշրջանը ոչ միայն զենքով և փողով, այլ նաև պատրաստում է դրա համար հատուկ կադրեր, որովհետև սոցիալիստական «Բաաս» կուսակցությունը, որի մաս էին կազմում և՛ Սադամ Հուսեյնը, և՛ Հաֆեզ ալ-Ասադը, և՛ Մուամար Քադաֆին, դարձավ այսօրվա «Իսլամական պետություն» կազմակերպության կազմակերպչական կորիզը, իսկ ռուսական ռազմական ուսումնարանների շրջանավարտները, Իրաքի և Սիրիայի զինվորականները, վաղուց հայտնի է, կազմում են այդ նույն իսլամական ջիհադիստների զորքի հրամանատարությունը: Այստեղ ամեն ինչ պարզ է և հասկանալի:

Հիմա մերձենալով Թուրքիայի հետ՝ Ռուսաստանը կարողանում է ուղղորդել և ճնշումներ գործադրել՝ ազդելով փախստականների հոսքերի, թվի և ուղղությունների վրա: Այս ամենը իրավիճակը դարձնում է մի կողմից շատ բարդ, մյուս կողմից՝ պարզ է դառնում, թե ինչպես է պետք գործել: ԱՄՆ Հանրապետականների վերնախավը վերջին ժամանակներում հայտարարել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա հանել պատժամիջոցները, այդ մասին ասել է Հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ ՄաքՔոնելը: Նա ասաց, որ եթե խոսք լինի պատժամիջոցների մասին, ապա մենք միայն կխստացնենք այդ պատժամիջոցները:

- Փորձենք որոշ եզրակացություններ անել Ձեր խոսքից, որպեսզի կարողանանք կանխատեսում անել Միացյալ Նահանգների հետագա քաղաքականության մասին, որքան էլ այն անելն այնքան էլ հեշտ չէ այսօր:

-Հեշտ չէ, բայց անհնար չէ: Ես կընդգծեմ երկու հանգամանք: Առաջինն այն է, որ հրաժարականի կամ ինչպես իրենք են արտահայտում՝ «իմփիչմենթի» պահանջները ընդդիմադիր ճամբարից հիմա արդեն հասել են «մեյնսթրիմ»՝ հայտնվելով հիմնական լրատվամիջոցների էջերին: Թերթերից մեկում հրապարակվեց մի հոդված այսպիսի վերտառությամբ՝ «Իմփիչմենթն անխուսափելի է»: Դա ճնշում է և դա շարունակվելու է: Բայց այստեղ նշմարվում է մեկ այլ քաղաքական միտում: Եթե Թրամփի հովանավորները (դա հիմնականում վերաբերում է Հանրապետական կուսակցությանը) որոշեն պահպանել նրան`գտնելով հնարավորություն սանձել նրա այդ էքստրավագանտ գործելաոճը, ապա Ամերիկան առաջիկայում դառնալու է ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական հանրապետություն: Նա ունի այդ ներուժը՝ օրենքի և Սահմանադրության շնորհիվ, և եթե նախկինում Միացյալ Նահանգները գործադիր և օրենսդիր իշխանությունների հավասարակշռություն էին, որտեղ նախագահի դերը շատ կարևոր էր, ապա հիմա Հանրապետական կուսակցությունը Միացյալ Նահանգներում ունենալով և՛ Սենատը, և՛ Կոնգրեսը, և՛ Սպիտակ տունը, և՛ անգամ դատական համակարգի վերահսկողությունը, ստիպված է լինելու ամբողջ պատասխանատվությունը վերցնել բացարձակապես իր վրա, և մենք բավական զարմանալի բան կարող ենք տեսնել, երբ որ հանրապետական Կոնգրեսը և Սենատը գիտակցաբար թուլացնելու են նախագահի լիազորությունները՝ անհրաժեշտության դեպքում գնալով նաև կտրուկ միջոցների, որովհետև իրենք ունեն այդ միջոցները, բայց Թրամփի համար՝ լավագույն դեպքում նա շարունակելու է ղեկավարել խիստ սահմանափակ իրավիճակում, երբ գլխավոր դերն անցնելու է Կոնգրեսին:

Ես ամերիկագետ չեմ, բայց քանի որ տարիներ շարունակ մեր փոքրիկ երկրի ճակատագիրը կախված է եղել նաև Միացյալ Նահանգներից, ես տարիներ շարունակ աշխատում էի ԱՄՆ հայկական լոբբիի հետ՝ Ամերիկայի հայկական համագումարում, կարող եմ այսպիսի զարգացումներ կանխատեսել:

- Հատկապես հետաքրքիր է այս բոլոր գործընթացների հնարավոր ազդեցությունը Եվրամիության և հատկապես ԵՄ ընդլայնման, Արևելյան գործընկերության ծրագրի և հետևապես նաև Հայաստանի վրա: Ի՞նչ կասեք այդ ազդեցության մասին:

- Կարծում եմ՝ արդյունքները երկակի են լինելու՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կամ միջնաժամկետ: Կարճաժամկետ առումով՝ ճգնաժամը կտրուկ ուժեղանալու է, որովհետև մենք տեսնում ենք, որ և՛ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում առաջիկայում սպասվելու է մեկուսացման կողմնակիցների ուժեղացում: Դուք հարցրեցիք «Բրեքսիթի» մասին, դա արդեն տեղի է ունեցել, և դա իհարկե բերելու է քաղաքական և տնտեսական լուրջ ճգնաժամի: Սակայն կա նաև միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունք: Երկարաժամկետ առումով՝ ԵՄ ներկայիս 27 անդամների մնացած մասը զգաստանալու է: Կարծում եմ՝ տեղի կունենա նոր միավորում Գերմանիայի շուրջ, և դա բերելու է Եվրոպայի ուժեղացմանը: Եվրոպան ստիպված է լինելու բարձրացնել պաշտպանական ծախսերը: Տնտեսական առումով չեմ կարող որևէ բան կանխատեսել, բայց տնտեսական ճգնաժամի ոչ մի նախանշան չկա, տնտեսությունը շարունակելու է կայուն զարգանալ: Եվրոպան ուժեղացած դուրս կգա այս ճգնաժամից, և այն երկրները՝ Վրաստանի, Ուկրաինայի, մասամբ նաև Մոլդովայի պես, որոնք դա հասկացան և շտապում են կողմնորոշվել դեպի Եվրոպա, միայն շահելու են:

Մենք շարունակում ենք կորցնել ժամանակ: 3-4 տարի առաջ ես առաջին անգամ եկա այն եզրակացությանը, որ մենք փորձում ենք շահել տարածքը՝ զիջելով ժամանակը: Տարածք ասելով՝ նկատի ունեմ Արցախը: Սերժ Սարգսյանը փորձում էր անել դա, բայց ստացվում է՝ մենք կորցնում ենք և՛ ժամանակը, և՛ ոչ մի երաշխիք չունենք տարածք պահպանելու համար, հետևաբար այդ հաշվարկը սխալ էր: Մենք Արցախով հանդերձ պետք է պինդ, ամուր դիրք ընդունենք դեպի Եվրամիություն ճանապարհի վրա:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное