Սարիկ Անդրեասյանը հույս ունի, որ ռուսները չեն ների Գրեբենշչիկովին Ուկրաինային օգնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆSlovodel.com-ը գրում է, որ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վստահ է, որ երգիչ Բորիս Գրեբենշչիկովը աշխարհով մեկ թափառելուց հետո, ի վերջո, կվերադառնա Ռուսաստան չնայած ուկրաինական իրավիճակի վերաբերյալ իր հակապետական դիրքորոշմանը։
Ամենից շատ Անդրեասյանը վրդովված է, որ ավելի մեծ հավանականությամբ Գրեբենշչիկովին ոչ ոք չի վտարի հայրենիքից, բայց ռեժիսորը դեռ հույս ունի, որ ժողովուրդը երբեք չի ների երգչին իր հասցեին վիրավորանքների և Ուկրաինային նյութական օգնություն ցուցաբերելու համար։
Բորիս Գրեբենշչիկովը վերջերս պարծեցել է, որ 12 միլիոն եվրո է ուղարկել Ուկրաինայի օգնության հիմնադրամին։ Սարիկ Անդրեասյանն իր հերթին նշել է, որ այդ ամբողջ գումարը արտիստին հաջողվել է վաստակել Ռուսաստանում։
«Զարմանալի է, թե ինչ ահռելի քանակությամբ սրիկաներ են կերակրվում
Ռուսաստանում և գործում նրա դեմ: Ամոթ այդ մարդկանց։ Եթե նույնիսկ մի օր պետությունը ների նրանց, և դա տեղի ունենա, ապա այդ բոլոր մարդիկ անպայման կլինեն շոու-բիզնեսի և մենեջերական աթոռների վրա, բայց ես հույս ունեմ, որ ժողովուրդը չի ների այդ տականքներին», – ասել է ռեժիսյորը սոցիալական ցանցերի անձնական բլոգում։
Բորիս Գրեբենշչիկովը ներկայումս ապրում է Անգլիայում և կարծում է, որ հայրենի պատերը օգնում են միայն բանտում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը