ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարիկ Անդրեասյանը հույս ունի, որ ռուսները չեն ների Գրեբենշչիկովին Ուկրաինային օգնելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Slovodel.com-ը գրում է, որ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վստահ է, որ երգիչ Բորիս Գրեբենշչիկովը աշխարհով մեկ թափառելուց հետո, ի վերջո, կվերադառնա Ռուսաստան չնայած ուկրաինական իրավիճակի վերաբերյալ իր հակապետական ​​դիրքորոշմանը։

Ամենից շատ Անդրեասյանը վրդովված է, որ ավելի մեծ հավանականությամբ Գրեբենշչիկովին ոչ ոք չի վտարի հայրենիքից, բայց ռեժիսորը դեռ հույս ունի, որ ժողովուրդը երբեք չի ների երգչին իր հասցեին վիրավորանքների և Ուկրաինային նյութական օգնություն ցուցաբերելու համար։

Բորիս Գրեբենշչիկովը վերջերս պարծեցել է, որ 12 միլիոն եվրո է ուղարկել Ուկրաինայի օգնության հիմնադրամին։ Սարիկ Անդրեասյանն իր հերթին նշել է, որ այդ ամբողջ գումարը արտիստին հաջողվել է վաստակել Ռուսաստանում։

«Զարմանալի է, թե ինչ ահռելի քանակությամբ սրիկաներ են կերակրվում

Ռուսաստանում և գործում նրա դեմ: Ամոթ այդ մարդկանց։ Եթե ​​նույնիսկ մի օր պետությունը ների նրանց, և դա տեղի ունենա, ապա այդ բոլոր մարդիկ անպայման կլինեն շոու-բիզնեսի և մենեջերական աթոռների վրա, բայց ես հույս ունեմ, որ ժողովուրդը չի ների այդ տականքներին», – ասել է ռեժիսյորը սոցիալական ցանցերի անձնական բլոգում։

Բորիս Գրեբենշչիկովը ներկայումս ապրում է Անգլիայում և կարծում է, որ հայրենի պատերը օգնում են միայն բանտում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular