Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ` հունվարի 31-ի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ: Բարենպաստ օր է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլորի տրամադրությունը:

Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:

Ցուլ: Ձգտեք ժամանակը զուր չվատնել` այսօր ձեզ պետք է գործել և գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը. այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված ծրագրերի վրա, կամ խստորեն հետևել բոլոր ավանդույթներին:

Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:

Երկվորյակ: Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանքա բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես` օրվա երկրորդ կեսին: Օրն ընդհանուր առմամբ անչափ նպաստավոր է մարդաշատ միջոցառումների մասնակցելու, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

Խեցգետին: Հանգիստ, բեղմնավոր օր է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում մասնագիտական խնդիրների հաղթահարումը, ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:

Կլինեն անսպասելի հանդիպումներ հին ծանոթներ, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ: Հնարավոր են որոշ հաճելի բացահայտումներ ձեր փոխհարաբերությունների մասին:

Առյուծ: Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, խոստումնալից հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնել:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ներքին հարդարանքի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար: Ռոմանտիկ ծամադրությունը անսպասելի հունով կզարգանա:

Կույս: Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:

Այսօր կարևոր դեր է խաղում անձնական հմայքը: Դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով ռոմանտիկ բնույթ կստանա: Միգուցե սա հենց այն օրն է, երբ դուք պետք է գտնեք ձեր երկրորդ կեսին :

Կշեռք: Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերը իրար մոտ բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում և հաճույքով են դիմում ձեզ անգամ ամնամանր հարցերով:

Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխհասկացվածության, հաճելի շփումների բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր հանդեպ վաղուց համակրանք տածող մարդը:

Կարիճ: Եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ կվերադառնաք նույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների:

Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե նրա հետ խոսել այն ամենից, ինչի մասին մտածում եք: Կարող եք չմտահոգվել, որ նա կհանդիմանի ձեզ որևէ սևեռուն գաղափարների համար:

Աղեղնավոր: Օրն անցնում է հաճելի և անշտապ: Աշխատեք լիցքաթափվել: Այսօր կարիք չկա անհանգստանալու, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել կամ որևէ հանդիպումից ուշանալ: Աշխատեք գնահատել աստղերի բարեհաճությունն ու ճիշտ գնահատել այն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և` մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում:

Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` հետաքրքիր կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև արտասահմանցիների, հեռավոր ազգականների հետ շփումների համար:

Այծեղջյուր: Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, ուր ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր են ձեռնտու գործարքներ, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորել:

Մտերիմների հետ, հնարավոր է, ագրեսիվ ու անզուսպ լինեք, ինչը միգուցեև հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածության և անգամ` վիճաբանության: Այս առումով ձգտեք ճկունություն ցուցաբերել, հատկապես երբ գործ կունենաք ավագ սերնդի ազգականների հետ:

Ջրհոս: Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր դուք պետք է հոգ տանեք, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան: Ձեզ հետ շփումները նրանց կօգնեն ավելի վստահ զգալ:

Ձկներ: Այսօր ձեզ հատկապես համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու համարձակ ծրագրերով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի մասնագիտական գործերի, որոնք արագ վճիռներ են պահանջում: Փորձեք ավարտին հասցնել նախորդ երեկոյից կիսատ թողած գործերը:

Երեկոյան վատ չեն ընթանա մտերիմների հետ շփումները: Որպեսզի խնդիրներ չծագեն, աշխատեք մինչև վերջ անկեղծ լինել նրանց հետ: Եթե մոտ օրերս պատրաստվում եք հեռավոր ուղևորության, ապա վատ չի լինի նախապատրաստություններ սկսել հենց այսօր: Այն, ինչ կտեղավորեք ճամպրուկում, ձեզ անկասկած պետք կգա:

 

 

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное