Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ` հունվարի 31-ի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ: Բարենպաստ օր է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլորի տրամադրությունը:

Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:

Ցուլ: Ձգտեք ժամանակը զուր չվատնել` այսօր ձեզ պետք է գործել և գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը. այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված ծրագրերի վրա, կամ խստորեն հետևել բոլոր ավանդույթներին:

Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:

Երկվորյակ: Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանքա բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես` օրվա երկրորդ կեսին: Օրն ընդհանուր առմամբ անչափ նպաստավոր է մարդաշատ միջոցառումների մասնակցելու, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

Խեցգետին: Հանգիստ, բեղմնավոր օր է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում մասնագիտական խնդիրների հաղթահարումը, ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:

Կլինեն անսպասելի հանդիպումներ հին ծանոթներ, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ: Հնարավոր են որոշ հաճելի բացահայտումներ ձեր փոխհարաբերությունների մասին:

Առյուծ: Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, խոստումնալից հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնել:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ներքին հարդարանքի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար: Ռոմանտիկ ծամադրությունը անսպասելի հունով կզարգանա:

Կույս: Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:

Այսօր կարևոր դեր է խաղում անձնական հմայքը: Դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով ռոմանտիկ բնույթ կստանա: Միգուցե սա հենց այն օրն է, երբ դուք պետք է գտնեք ձեր երկրորդ կեսին :

Կշեռք: Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերը իրար մոտ բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում և հաճույքով են դիմում ձեզ անգամ ամնամանր հարցերով:

Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխհասկացվածության, հաճելի շփումների բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր հանդեպ վաղուց համակրանք տածող մարդը:

Կարիճ: Եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ կվերադառնաք նույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների:

Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե նրա հետ խոսել այն ամենից, ինչի մասին մտածում եք: Կարող եք չմտահոգվել, որ նա կհանդիմանի ձեզ որևէ սևեռուն գաղափարների համար:

Աղեղնավոր: Օրն անցնում է հաճելի և անշտապ: Աշխատեք լիցքաթափվել: Այսօր կարիք չկա անհանգստանալու, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել կամ որևէ հանդիպումից ուշանալ: Աշխատեք գնահատել աստղերի բարեհաճությունն ու ճիշտ գնահատել այն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և` մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում:

Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` հետաքրքիր կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև արտասահմանցիների, հեռավոր ազգականների հետ շփումների համար:

Այծեղջյուր: Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, ուր ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր են ձեռնտու գործարքներ, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորել:

Մտերիմների հետ, հնարավոր է, ագրեսիվ ու անզուսպ լինեք, ինչը միգուցեև հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածության և անգամ` վիճաբանության: Այս առումով ձգտեք ճկունություն ցուցաբերել, հատկապես երբ գործ կունենաք ավագ սերնդի ազգականների հետ:

Ջրհոս: Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր դուք պետք է հոգ տանեք, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան: Ձեզ հետ շփումները նրանց կօգնեն ավելի վստահ զգալ:

Ձկներ: Այսօր ձեզ հատկապես համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու համարձակ ծրագրերով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի մասնագիտական գործերի, որոնք արագ վճիռներ են պահանջում: Փորձեք ավարտին հասցնել նախորդ երեկոյից կիսատ թողած գործերը:

Երեկոյան վատ չեն ընթանա մտերիմների հետ շփումները: Որպեսզի խնդիրներ չծագեն, աշխատեք մինչև վերջ անկեղծ լինել նրանց հետ: Եթե մոտ օրերս պատրաստվում եք հեռավոր ուղևորության, ապա վատ չի լինի նախապատրաստություններ սկսել հենց այսօր: Այն, ինչ կտեղավորեք ճամպրուկում, ձեզ անկասկած պետք կգա:

 

 

ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը․ PoliticoԻրանը պահպանել է hրթիռային արսենալի մոտ 21-22 տոկոսը. Թրամփ Դավթաշենում «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավnրՀունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելու Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերըԴատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էԵվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ ԱբրահամյանԱդրբեջանցի զինծառայող է մահացել Օմարի լեռնանցքումԵՄ հանձնաժողովը խոստանում է խստացնել ռուսների համար վիզաների տրամադրումը Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Վթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Պեսկովն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասինԾաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ ԱՄՆ-ն ու Իրանը դարձյալ հարվածել են միմյանց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին Մոսկվան տեսնում է Հայաստանի իշխանությունների կողմից «Ուժեղ Հայաստան»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին ընտրություններից զրկելու փորձեր. Զախարովա Լենարտ Կառլը չի ​​մասնակցի Աշխարհի առաջնությանը Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է Լենինգրադի մարզում 141 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Վթարային անջատումներ կլինենՀայաստանի հավաքականի վերջնական կազմը Ղազախստանի դեմ խաղում Ռուսաստանի հերոս Նարան Օչիր-Գորյաեւն է զnhվել Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ ԵԱՏՄ շուկան կազմում է Հայաստանից սննդամթերքի և խմիչքի մատակարարման 80%-ը․ Վիտտորիա Իդրիսովա Կրասնոդարի երկրամասում ու Տյումեն քաղաքում Ուկրաինայի հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին պլանային անջատումներ կլինենԻնչ եղանակ է սպասվում Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար՝ նիտրատների պարտադիր փորձարկում Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկելՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը 376 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենադիտված